1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:
Ղարաքիլիսայի ճակատամարտի վերջում հայերը նահանջեցին, քանի որ կռվում եինք անհավասար ուժերով, թշնամիների զորքը մի քանի անգամով գերազանցում էր մեր զորքի քանակին: Բայց այդ նահանջումը օգնեց ավելի լավ կազմակերպվելուն:
2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։
Հայաստանը փրկվեց, քանի որ այդ հերոսամարտերը կանգնեցրին թշնամիների մուտքը դեպի Երևան, երկրի պետականությունը վերականգնվեց և դա դարձավ հիմք անկախ պետականության ստեղծման համար:
Փաստերն են՝ մայիսի 29-ին թուրքական բանակը նահանջեց Սարդարապատից: Բաշ Ապարանի ճակատամարտի ժամանակ հայերը կանգնեցրին թուրքական զորքը: Ղարաքիլիսայի ճակատամարտը օգնեց, որպեսզի մենք ավելի լավ կազմակերպվենք և դիմադրենք թուրքերին:
