1. Դո՛ւրս բերեք կարևոր միտք արտահայտող տողերը և մեկնաբանեք։
Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց:
Լիովին համաձայն եմ այս մտքի հետ, ու շատ եմ նկատել սենց դեպքեր: Սուտը մարդու կյանքի կարևոր խնդիրներից մեկն է, որը պետք է ինչքան հնարավոր է շուտ լուծել և ազատվել ստից: Ոչ միայն քո ստից, այսինքն որ դու ես ուրիշներին և քեզ ստում, այլ նաև մարդկանցից ովքեր նույնպես ուրիշներին և իրեն ստում են:
Սուտ և վախեր. ահա այն միջավայրը, որտեղ ապրում է սովորական մարդը
Վախը նույնպես կարևոր խնդիր է կյանքում, բայց ոչ վախը կենդանիներից մթությունից և նման բաներից, այլ վախը ինքն իրեն ցույց տալու, ուրիշներից տարբերվելու, իր կարծիքը ցույց տալու, տարբերվող կարծիք ունենալու, և նման այլ բաների: Դա շատ է խանգարում զարգանալուն, ինչպես նաև այդպիսին մարդը կախված է լինելու ուրիշների կարծիքից, ինչը նույնպես լավ չի:
Հենց ընդհակառակը, եթե նա երեկ ոչինչ չի արել, այսօր նրանից ոչինչ չեն պահանջի, իսկ եթե երեկ ինչ- որ բան արել է, դա նշանակում է, որ այսօր պարտավոր է ավելին անել
Մարդ պետք է գոնե փարձի զարգանալ, ամեն օր՝ ազատ ժամանակ, որովհետև եթե դու հիմա ոչինչ չանես հետո ոչինչ չես ունենա, իսկ եթե լավ աշխատես հետո լավ կյանք կունենաս, պետք է փորձել ամեն օր մի նոր նպատակ դնել քո առջև և հասնել դրան, կամ գոնե մոտենալ:
