1.Նշե’լ ՀՀ կլիմայագոյացնող գործոնները։
Աշխարհագրական դիրքը, բարձրությունը ծովի մակերևույթից, ռելիեֆը (լեռնային կառուցվածքը), արևային ճառագայթումը, օդային զանգվածների շարժը։
2.Նշել մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները։
Ջերմաստիճանը նվազում է բարձրության ավելացմամբ։ Տեղումների քանակը մեծանում է լեռների վերելքներում և նվազում՝ գոգավորություններում։
3.Ինչու՞ են ՀՀ ներքին գոգավորություններում ավելի քիչ տեղումներ ստանում, քան եզրանյին լեռնաշղթաները։
Ներքին գոգավորություններում տեղումներ քիչ են, որովհետև լեռները պահում են խոնավ օդային հոսքերը՝ առաջացնելով «ստվերի» գոտիներ, որտեղ օդը չորանում է։
4.Քանի՞ վերընթաց գոտի գիտենք ՀՀ_ում։
ՀՀ-ում տարբերում են 4 վերընթաց գոտի՝
- անապատային,
- չոր ստեպային,
- անտառային,
- ալպյան (լեռնային մարգագետնային) գոտի։
