Ես արձակուրդին վերջացրել եմ կարդալ Ագաթա Քրիստիի «Սպանություն արևելյան ճեպընթացում» գիրքը: Այն շատ հետաքրքիր էր, և հեշտ ու արագ էր կարդացվում: Ընդհանուր կպատմեմ թե ինչի մասին էր գիրքը առանց մարդասպանի մասին հուշումներ տալու: Գքրի սկզբում ներկայացվում է Էրքյուլ Պուարոյի՝ խուզարկուի մի կերպար, նա եկել էր ինչ որ երկիր հանգստանալու, բայց նրան նամակ եկավ, որ պետք է վերադառնա, որովհետև նոր գործ կա, գնացքը նստելուց առաջ նա տեսնում է իր հին ընկերոջ՝ պարոն Բուկին, ով այդ ճեպընթացի տնօրենն է, և պարզվում է, որ նրանք միասին են գնալու: Արդեն գնացքում ընթրիքի ժամանակ Էրքյուլ Պուարոն իր կարծիքը կազմեց ուրիշ ուղևորների մասին, և Բուկն էլ պատմեց իր իմացածը: Նրանց երկուսին էլ կասկածելի թվաց մի տղամարդ՝ պարոն Ռեթչեթը, ով նաև Պուրաոյի հարևանն էր այդ գնացքում: Գիշերը Պուրաոն մի ճիչ լսեց, բայց ուշադրություն դրան չդարձրեց, իսկ առավոտյան նկատեց, որ գնացքը ձյան պատճառով կանգնել է, հետո նրան կանչեց պարոն Բուկը և ասաց, որ պարոն Ռեթչեթը սպանվել է: Բուկը նաև ծանոթացրեց իր հետ գնացող բժշկին, Պուարոն բժիշկի հետ գնացին Ռեթչեթի սենյակը քննելու, բժիշկը ասաց որ նրան սպանել են գիշերվա ժամը 12-ից 2-ի սահմաններում, նաև Ռեթչեթի վրա կար 12 դանակով արված հարված: Պուարոն որոշ հուշումներով հայտնաբերեց, որ Ռեթչեթը Ամերիկայից փախած Քասեթին էր՝ ով գողացել էր երեխաների և տանջելով նրանց սպանել: Ավելին չեմ պատմի, որ դուք ինքներդ գնաք կարդաք, թե ինչպես է Պուարոն մարդասպանին կամ մարդասպաններին գտնում: Գիրքը իմ դուրը շատ եկավ, բոլորին խորհուրդ կտամ:

You are currently viewing Սպանություն արևելյան ճեպընթացում