1. Առանձնացրե՛ք թվականները։

Թվային, վաթսուն, հիսունական, հարյուր-հարյուր, վաթսունմեկերորդ, թվանշան, չորս, մեծաքանակ, քառապատիկ, եռակի, տասներկուերորդ, հինգ վեցերորդ, քանակություն, մենավոր,երկակի։

  1. Առանձնացրե՛ք քանակական թվականները։

Երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն, քանական , հինգ հարյուր, իննսունութ, տասը, բազմաթիվ, տասնինը, քառյակ, յոթանասուն։

  1. Առանձնացրե՛ք դասական թվականները։

Քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդ, առաջին, երեք քառորդ, տասնիններորդ։

  1. Առանձնացրե՛ք բաշխական թվականները։

Մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ, մեկումեջ, հինգ-հինգ, քսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս։

  1. Առանձնացրե՛ք կոտորակային թվականները։

Մասնական , երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական, սակավաթիվ, մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ։

  1. Փակագծում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։

Ես այդ մասին լսում է /առաջի, առաջին / անգամ։

Շուրջ / ութանասուն, ութսուն/ ծառ տնկվեց այդ հավաքի ժամանակ։

Աղջիկը վճարեց / տաս, տասը/ դրամ։

Այդ հավաքին մասնակցում էին  /հարյուրավոր, հարուրավոր/ մարդիկ։

Իմ տեղը թատրոնի /երեսունչորրորդ, երեսունչորսերորդ/ աթոռն է։

Ես սովորում եմ Երևանի /թիվ համար, թիվ/ հինգ դպրոցում։

Որպեսզի իմ ուզածը տեղն ընդունվեմ, ինձ պակասում է /զրո, զերո/ ամբողջ հինգ միավոր։

  1. Առանձնացրե՛ք պարզ թվականները։

Բազում, միլիոն, երեքական, քսան, քանակ, ութ, միլիարդ, վեցերորդ, ամբողջ, ինը, երեք, քսանյոթ, թիվ, ,միակ, յոթ, տասնվեց, չորս։

  1. Առանձնացրե՛ք  բարդ թվականները։

Երեսուներկուերորդ, տասնմեկ, վեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց, հինգ-հինգ, վաթսունինը, քսանութ, մեկ միլիոն, տասանոց, ութսունյոթ, հարյուր երկու։

  1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։

Ասացին հերթագրվածներից մեկնումեկը թող ներս /գա, գան/ ։

Շուտով ժամը /ինը, իննը կլինի/ ։

Եթե մեր ունեցածը հավասար բաժանենք, ապա ամեն մեկիս հասնում է երկուսուկես /խնձոր, խնձորներ/։

Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան /խաղալիք, խաղալիքներ/։

Այդ կինը մատներին դրել էր /երեք-երեք, երեք-երեքական/ ոսկե մատանիներ։

Պայմանավորվել էինք, որ կհանդիպենք այս ամսվա /28-ին, 28ին/։

Ես չեմ վախենում /տասներեք, տասերեք/ թվից։

  1. Տրված թվերը գրի՛ր տառերով։

25֊քսանհինգ, 101֊հարյուր մեկ, 1567֊հազար հինգ հարյուր վաթսունյոթ, 87֊ութսունյոթ, 95֊իննսունհինգ, 74֊յոթանասունչորս, 2598֊երկու հազար հինգ հարյուր իննսունութ:  

You are currently viewing Թվական