1. Ներկայացնել ԴՆԹ-ի կառուցվածքը
ԴՆԹ-ն երկար, ոլորված ոլորված երկու շղթա է: Այն բաղկացած է շաքարից, ֆոսֆատից, և 4 հիմքերից՝ A, T, G, C: Պահում է մարդու ժառանգական տեղեկությունը:
2. Ներկայացնել ՌՆԹ-ի կառուցվածքը
ՌՆԹ-ն մեկ շղթա է։ Այն ունի շաքար, ֆոսֆատ և հիմքեր՝ A, U, G, C։ Օգնում է ԴՆԹ-ին սպիտակուցներ ստեղծել։
3. Նուկլեինաթթուների կառուցվածքը և տեսակները
Նուկլեինաթթուները կազմված են փոքր մասերից՝ նուկլեոտիդներից։ Դրանք երկու տեսակ են՝ ԴՆԹ և ՌՆԹ։ ԴՆԹ-ն պահում է տեղեկությունը, ՌՆԹ-ն օգնում է այն օգտագործել։
4. Ինչ է տրանսկրիպցիան
Տրանսկրիպցիան այն գործընթացն է, երբ ԴՆԹ-ի որոշ հատվածից պատճեն է պատրաստվում ՌՆԹ-ի տեսքով։ ԴՆԹ-ն ծառայում է որպես ձևանմուշ, և ըստ դրա կազմվում է ինֆորմացիոն ՌՆԹ։ Այս գործընթացը տեղի է ունենում բջջի միջուկում։ Այն առաջին քայլն է սպիտակուցների առաջացման ճանապարհին։
5. Ինչ է տրանսլացիան
Տրանսլացիայի ժամանակ ինֆորմացիոն ՌՆԹ-ն ռիբոսոմում «կարդացվում» է և ըստ դրա հավաքվում են ամինաթթուներ՝ ստեղծելով սպիտակուց։ Այսինքն՝ ՌՆԹ-ի կոդը վերածվում է սպիտակուցի կառուցվածքի։ Գործընթացը կատարվում է բջջապլազմայում։ Այն երկրորդ քայլն է սպիտակուցի կազմման մեջ։
