Ցանկացած իշխանություն ունի իր օրենքները, որոշները մարդկանց դուրը գալիս են, և մարդիկ դրանց հետ համաձայն են, իսկ որոշները՝ ոչ: Իշխանությունը ցանկանում է լավ կյանք ապահովել իր ժողովրդի համար և գրում է համապատասխանող օրենքներ: Բայց երբեմն իշխանության և ժողովրդի ցանկությունները չեն համընկնում:

Ես ուսումնասիրել եմ տարբեր երկրների և ժամանակների օրենքներ, որտեղ Իշխանությունը մի բան է ցանկացել ստեղծել, բայց ստացվել է լրիվ հակառակը։ Օրինակ՝ Չինաստանում 1980 թվականին ցանկանալով բնակչության արագ աճը կանգնեցնել, իշխանությունը մտցրեց մի օրենք՝ ըստ որի մեկ ընտանիքում չէր կարող լինել մեկ երեխայից ավել, բայց ընտանիքների մեծամասնությունը, ցանկանալով որդիներ, հրաժարվում էին աղջիկներից, այդ պատճառով երիտասարդների և աշխատավորների թիվը բավականին նվազեց։ Ինչպես նաև ստեղծվեց սեռական անհավասարություն՝ տղաների թիվը ավելի շատ էր, քան աղջիկներինը։ Իշխանությունը 2015 թվականին այս ամենը նկատելով՝ այս օրենքը չեղարկեց, և նույնիսկ սկսեց խնդրել բնակչությանը շատ երեխաներ ունենալ։ Ես չգիտեմ, թե ուրիշ ինչպես կարելի է փորձել այդ խնդիրը լուծել, կամ ինչպես էր օրենքը պետք ձևակերպել սկզբից, բայց լավ է այն ,որ նրանք գոնե փորձում են այդ խնդիրը լուծել։ Մեկ ուրիշ օրինակ Հնդկաստանում . մոտ 1900-ականներին կոբրաներից ազատվելու ցանկությամբ իշխանությունը մտցրեց մի օրենք ըստ որի` այն մարդը, ով կբերի սատկած կոբրա, կստանա գումարային պարգևություն։ Բնակիչները գումարի համար սկսեցին ստեղծել կոբրայի բուծարաններ, որտեղ սկզբից բուծում, հետո էլ սատկացնում էին կոբրաներին։ Երբ իշխանությունը պարզեց դա և դադարեց այդ ծրագիրը, կոբրա բուծողները իրենց արդեն բուծած կոբրաներին բաց թողեցին բնություն։ Այսինքն իշխանությունը ցանկանալով պակասեցնել կոբրաների քանակը, իրենց օրենքի պատճառով ունեցան ավելի շատ կոբրա։ Ես կարծում եմ, որ կարելի էր ավելի դանդաղ բայց վստահելի մարդկանց հետ փորձել պակասեցնել կոբրաների թիվը, կամ երբ արդեն դրանք շատացել են փորձել: Վերջին օրինակը՝ Աթենքում 1982 թվականին խցանումների թիվը և օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով իշխանությունը որոշեց, որ զույգ ամսաթվերին կարող են քշել միայն զույգ համարներով մեքենաները, իսկ կենտ ամսաթվերին՝ կենտ: Բայց ընտանիքները գնեցին երկրորդ մեքենա ուրիշ համարներով, որ կարողանային ամեն օր էլ քշել: Այսպես մեքենաները ավելի շատացան, իսկ օդի չմաքրվեց: Այս դեպքում ես ունեմ խնդրի լուծման մեկ օրինակ, պետք է Ամերիկայի նման ճանապարհի մեկ գոտին առանձնացնել շտապ օգնության ավտոբուսների և ուրիշ նմանատիպ մեքենաների համար, բայց նաև այն մեքենաներին, որոնց մեջ գտնվում էր 3 և ավել մարդ նույնպես թույլատրվում էր այդ գոտում քշել: Այս դեպքում, բոլոր այն մարդիկ ովքեր գնում են մենակ կամ երկու հոգով, կարող է խցանումի մեջ մնան, իսկ ուրիշները որպեսզի քշել այն հատուկ գոտով, կարող են առաջարկել իրենց հարևաններին միասին մեկ մեքենայով գնալ: Այսպես մեքենաների թիվը երթևեկության մեջ պակասում է:

Այսպիսով, ուսումնասիրելով մի քանի անհաջող օրենք, ես եկա այն եզրակացության, որ եթե նույնիսկ դու ուզում ես մեկին ինչ որ ձև օգնել, պետք է ամեն ձև մտածել թե ինչ կարող է պատահել: Եվ ընդհանրապես կարևոր չէ ով ես դու՝ սովորական մարդ թե իշխանություն:

You are currently viewing Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում