Ի՞նչ է երջանկությունը: Ամեն մարդ երջանկություն ասելով մի բան է հասկանում, և նրանցից շատ քչերն են իրենց երջանիկ համարում: Շատերն են ձգտում երջանկությանը, բայց ե՞րբ նրանք երջանիկ կդառնան: Ես ունեմ իմ պատասխանը՝ երբեք, որովհետև երբ դու ունես քո կարծիքը երջանկության մասին, թե ի՞նչ կամ ինչպիսի՞ն է երջանկություն է, և դու ձգտում ես դրան հասնել, հնարավորություն կա որ մի օր կհասնես, բայց այդ վախտ դու կհասկանաս, որ երջանկությունը դա չէր ու դու երջանիկ չես, և կսկսես համարել թե երջանկությունը սա է երջանկությունը դա է, ու ամեն անգամ այդ նպատակին հասնելով կնկատես, որ այդպես էլ չերջանկացար: Եթե դու ապրես այսպես մտածելով, ուրեմն երբեք էլ երջանիկ չես դառնա: Ես չեմ ասում, որ պետք չէ նպատակներ ունենալ և փորձել դրանց հասնել, մեկը մյուսից հետո, այլ ասում եմ, որ պետք չէ այդ նպատակներին հասնել մտածելով որ այդ նպատակին հասնելը քեզ կերջանկացնի: Երջանկությանը հասնելու մենակ մի ձև կա, ուղղակի ապրել և վայելել կյանքը, առանց երջանկությունը փնտրելու, և կնկատես թե ինչքան երջանիկ փոքրիկ պահեր կան քո կյանքում, միայն պետք է սովորել դրանք նկատել: Եվ այդ պահերին կհասկանաս թե ինչքան երջանիկ ես:
