Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Ցատկում էի-ցատկել-ե

Լսեցի-լսել-ե

Հիշեցի-հիշել-ե

Տխրեցրեց-տխրեցնել-ե

Ուշացել-ուշանալ-ա

Չմտահոգվեցի-մտահոգվել-ե

Ուշանալուս-ուշանալ-ա

Ունենալով-ունենալ-ա

Ցատկելու-ցատկել-ե

2. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել

քնել-քնեցնել

պայծառանալ-պայծառեցնել

զգալ-զգացնել

զբաղվել-զբաղեցնել

դադարել-դադարեցնել

փայլել-փայլեցնել

նրբանալ-նրբացնել

ծաղկել-ծաղկեցնել

3. Կետադրե՛ք ։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

You are currently viewing Բայեր