1. Ինչպե՞ս են կապված տրված հաղորդչում հոսանքի ուժի և լարման արժեքները:

Հոսանքի ուժը ուղղակիորեն համեմատական է հաղորդչի ծայրերին կիրառված լարմանը.
Լարումը մեծանում է → Հոսանքի ուժը նույնպես մեծանում է (եթե դիմադրությունը հաստատուն է):

2. Ինչպե՞ս է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրությունը:

Դիմադրությունը ֆիզիկական մեծություն է, որը ցույց է տալիս, թե որքան է հաղորդիչը խոչընդոտում էլեկտրոնների շարժումը:

Մաթեմատիկորեն՝ R=U/I

3. Ինչպիսի՞ն է տարբեր հաղորդիչներում հոսանքի ուժի արժեքների և այդ հաղորդիչների դիմադրությունների կապը նույն լարման դեպքում:

Նույն լարման դեպքում՝

  • Մեծ դիմադրություն → փոքր հոսանք
  • Փոքր դիմադրություն → մեծ հոսանք

Եվ հակադարձ համեմատական են.

4. Ինչպե՞ս է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրության միավորը՝ օհմը: Էլեկտրական դիմադրության ուրիշ ի՞նչ միավորներ գիտեք:

1 օհմ — այն դիմադրությունն է, որի դեպքում 1 Վ լարման տակ հաղորդչում անցնում է 1 Ա հոսանք.

Այլ միավորներ՝

  • կիլոօհմ (կՕմ) = 1000 Օմ
  • մեգաոհմ (մՕմ) = 1 000 000 Օմ

5. Կախված է արդյոք հաղորդչի դիմադրությունը նրա ծայրերին կիրառված լարումից: Իսկ հաղորդչում հոսանքի ուժից: Պատասխանը հիմնավորեք:

Սովորական հաղորդչի դիմադրությունը չի կախված լարումից կամ հոսանքից։
Այն կախված է միայն․

  • նյութից
  • երկարությունից
  • խաչաձև հատույթի մակերեսից
  • ջերմաստիճանից

Լարումը և հոսանքը փոխվում են, բայց R-ը մնում է հաստատուն (օհմական հաղորդիչների դեպքում):

6. Ձևակերպեք Օհմի օրենքը: Օհմի օրենքից որոշեք շղթայի տեղամասում լարումը՝ արտահայտված հոսանքի ուժով և դիմադրությամբ:

Օհմի օրենք․
Հոսանքի ուժը հաղորդչում ուղղակի համեմատական է լարմանը և հակադարձ համեմատական է դիմադրությանը. I=U/R

Լարման բանաձևը․ U=I⋅R

7. Ի՞նչ տեսք ունի հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի հայրերին կիրառված լարումից պատկերող գրաֆիկը:

Հոսանքի ուժի կախման գրաֆիկը լարումից ուղիղ գիծ է:
Երբ լարումը մեծանում է → հոսանքը համեմատական չափով մեծանում է։

You are currently viewing Էլեկտրական դիմադրություն