1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…
Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:
Սկզբի մասում նկարագրվում է հիանալի կյանքը Թադմորի ապարանքում, և թե ի չպիսիսն ա ապարանքը, ինչեր կան այնտեղ, իսկ վերջին մասում ներկայացվում է արդեն լքված կամ տխուր միայնակ կյանքով լի ապարանքը
2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։
Բամբիշ-թագուհի,
Մանկլավիկ-ազնվատոհմ երիտասարդ,
Նաժիշտ-սպասուհի, աղախին,
Ձեղուն-տանիք,
Սնդուս-փայլուն երեսով գործվածք,
Թալկանալ-ուժասպառ լինել,
Եբենոսյան-եբենոսի փայտից պատրաստած,
Մուշկ-բուրավետ յուղային նյութ,
Կնդրուկ-անուշահոտ խեժ:
3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։
Ստեղծագործության մեջ սկզբում ներկայացվում է մի պալատ, որտեղ ապրում է մի երջանիկ զույգ, հետո տղամարդը նկարագրում է իր սերը աղջկա հանդեպ համեմատելով տարբեր երևույթների հետ, հետո աղջիկը մահանում է, ինչը տղամարդը չի կարողանում ընդունել, հետո էլ արդեն ներկայացվում է նույն պալատը ուղղակի առանց երջանկության: Իսկ տղամարդը միայնակ մնացած մտածում է իր հավերժ սիրո մասին:
Ես այնքան էլ համաձայն չեմ, որ այս դեպքում հնարավոր է հավերժ սեր լինի, որովհետև իմ կարծիքով՝ հնարավոր չէ սիրել մեկին ում հետ ընդհանրապես էլ ոչ մի կապ չկա և ոչ էլ կարող է լինել, բայց ում հետ դու շատ լավ հիշողություններ ես ունեցել: Այս դեպքում իմ կարծիքով մարդ սիրում է ոչ թե մեկ ուրիշին այլ հիշողություններին մեկ ուրիշի հետ: Այս դեպքում Էլ-Սահմանը կարոտում և սիրում է ոչ թե Բամբիշին, այլ Բամբիշի հետ անցկացրած պահերը: Հնարավոր է, որ իմ կարծիքը ճիշտ չլինի և հակառակ դեպքեր էլ լինեն, բայց ես չեմ կարծում, որ այդպիսի դեպքեր լինում են:
4. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝
- Սիրո և սպասման փոխհարաբերությունը Իսահակայանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունում,
- Սիրո իդեալականացումը և իրականությունը,
- Սերը չի չափվում ժամանակով,
- Ի՞նչն է դարձնում զգացմունքը հավերժական՝ հիշողությո՞ւնը, երազա՞նքը, թե՞ հավատը զգացումիդ հանդեպ,
- Հավերժական սերը՝ իդեա՞լ, թե՞ իրական հոգեվիճակ։
