Սերը մարդկության ամենակարևոր զգացմունքներից մեկն է: Շատերը ֆիլմերի, գրքերի, հեքիաթների, սոցիալական ցանցերի պատճառով պատկերացնում են սերը որպես իդեալական, գեղեցիկ բան: Սակայն իրականում միշտ չէ, որ այդպես է: Այդ պատճառով պետք է հասկանալ տարբերությունը իդեալականացման և իրականության միջև:

Շատերը կարծում և սպասում են, որ սերը լինելու է իդեալական և հեշտ: Բայց իրենց սպասումները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, և երբ հարաբերության ժամանակ ինչ -որ խնդիր է առաջանում, ինչպիսին գրքերում կամ ֆիլմերում չեն լինում, մարդը սկսում է մտածել ,որ ինչ -որ բան սխալ է: Իրականում բոլոր հարաբերություններն էլ ունեն դժվար պահեր, և իմ կարծիքով սերը երբեք էլ հեշտ չի լինում: Հարաբերությունների ժամանակ մարդ հաճախ չի գնահատում ուշադրությունը, աջակցությունը և նման այլ բաներ՝ համարելով, որ դրանք սովորական պահերր են, որոնք ցույց չեն տալիս սերը, եթե մարդը սիրո ժամանակ ցանկանում է միայն իդեալական պահեր: Նաև որոշները համեմատում են իրենց հարաբերությունները իդեալական երևակայական հարաբերությունների հետ, ինչը լավ չէ: Իսկ իրական սերը ձևավորվում է ժամանակի ընթացքում՝ անկեղծ խոսակցությունների, փոխադարձ հարգանքի, վստահության միջոցով: Երբ մարդը այս ամենը հասկանում է և սկսում է գնահատել իրական սերը, հարաբերությունները ավելի ամուր են դառնում:

Այսպիսով, ես եկա այն եզրակացության, որ սիրո իդեալական պատկերները մարդկանց խանգարում են տեսնել իրական սերը: Այն միշտ չէ, որ կատարյալ է, բայց այն ավելի անկեղծ է և հիմնված է փոխադարձ ջանքի և հասկացողության վրա: Եթե մարդիկ գնահատեն հենց դա, նրանց հարաբերությունները կլինեն ավելի կայուն ու առողջ:

You are currently viewing Սիրո իդեալականացումը և իրականությունը