1. Ինչպե՞ս է կախված էլեկտրական դիմադրությունը հաղորդչի նյութի տեսակից, երկարությունից և լայնական հատույթի մակերեսից: Գրել այդ կախումն արտահայտող բանաձևը;
Դիմադրությունը մեծանում է նյութի ρ–ի և երկարության L–ի աճով, և փոքրանում է մակերեսի S–ի աճով։
R = ρ · L / S, չափվում է Օմ։
2. Ինչի՞ց է կախված հաղորդչի տեսակարար դիմադրությունը:
Տեսակարար դիմադրությունը կախված է նյութի տեսակից և ջերմաստիճանից։
3. Ի՞նչ միավորներով են արտահայտում տեսակարար դիմադրությունը:
Տեսակարար դիմադրության միավորը՝ Օմ·մ։
4. Ի՞նչ նպատակով են օգտագործում ռեոստատները : Ինչպե՞ս են այն պատկերում էլեկտրական շղթաների սխեմաներում:
Ռեոստատը օգտագործվում է հոսանքը կարգավորելու համար։
Սխեմայում նկարում են փոփոխվող դիմադրության նշանով
5. Հաստատաուն հոսանքի ուժի ո՞ր արժեքներն են վտանգավոր և որոնք՝ խիստ վտանգավոր մարդու կյանքի համար:
10 մԱ–ից վեր՝ վտանգավոր,
50–100 մԱ–ից վեր՝ խիստ վտանգավոր։
6. Բուժական ի՞նչ նպատակներով է օգտագործվում հաստատաուն էլ. հոսանքը:
Հաստատուն հոսանքը օգտագործվում է բժշկությունում՝ ցավերը թեթևացնելու, էլեկտրոֆորեզի և մկանների խթանման համար։
7. Բուժական ի՞նչ նպատակներով է օգտագործվում հաստատուն էլեկտրական հոսանքը:
Հաստատուն հոսանքը օգտագործվում է բժշկությունում՝ ցավերը թեթևացնելու, էլեկտրոֆորեզի և մկանների խթանման համար։
8. Նկարագրեք, թե ինչպես է լիցքավորվում ամպը: Ամպի ո՞ր շերտերն են լիցքավորվում դրականորեն և ո՞ր շերտերը` բացասականորեն:
Ամպի վերևը լիցքավորվում է դրական, ներքևը՝ բացասական։
9. Ինչու՞ է ամպամած եղանակին գետինը լիցքավորվում: Ո՞ր երևույթն է գետնի լիցքավորման պատճառը: Ի՞նչ նշանի լիցք է ձեռք բերում գետինը:
Ամպի ստորին՝ բացասական լիցքով շերտի էլեկտրական դատի ազդեցության տակ գետինը ձեռք է բերում դրկան լիցք
10. Նկարագրեք կայծակի առաջացման սկզբնական փուլը: Ինչպե՞ս է գոյանում կայծակի անցուղին:
Էլեկտրական դաշտի ազդեցությամբ էլեկտրոնները արագանալով սլանում են ներքև, իոնացնում օդի մոլեկուլները և ստեղծում նոր էլեկտրոններ ու իոններ, ինչի արդյունքում ձևավորվում է էլեկտրոններով ու իոններով լցված կայծակի զիգզագաձև անցուղի։
