24 տարեկան մի տղա նայեց գնացքը պատուհանից դուրս և ասաց:

-Հայրիկ նայիր ծառերի կողքով ենք անցնում:

Հայրը ժպտաց, իսկ մի երիտասարդ զույգ կողքը նստած նայեց 24 տարեկան մանկամիտ տղային կարեկցանքով:

-Հայրիկ նայիր ամպերն էլ են մեզ հետ գալիս

Զույգը չկարողացավ հանդուրժել և ասաց ծեր մարդուն

-Ինչո՞ւ չեք տանում ձեր տղային լավ բժշկի մոտ

Հետո ծեր մարդը ժպտաց և ասաց

-Ես տարել եմ, և մենք հիմա վերադառնում ենք հիվանդանոցից, իմ տղան կույր էր ծնված ժամանակվանից, նա այսօր կարողացավ տեսնել:

Ամեն մարդ այս աշխարհում ունի իր պատմությունը: Մի քննադատեք ուրիշներին քանի դեռ դուք նրանց չեք ճանաչում: Ճշմարտությունը կարող է զարմացնել ձեզ:

Թարգմանությունը Անգլերենից

You are currently viewing Բոլորն ունեն իրենց կյանքի պատմությունը