1. Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։ 

Ագուլիսի փողոցներն ու հրապարակները լցվել էին մարդկային՝ խառնիճաղանջ բազմությամբ։ Թափառական խաշնարածները՝ խայտաբղետ հագուստներով ու զենքերով, լցվել էին ամենուրեք։ Զարմանքով, անթաքույց հիացմունքով էին նայում նրանք քաղաքի մեծահարուստ վաճառականների պալատներին, տասնմեկ վանքերի վեղարածածկ գմբեթներին, շուկայի անհատնում բարիքներին ակնեղենի, ու մետաքսի կրպակներին։ Երբեմնի անըստգյուտ քաղաքը, որտեղ արգելված էր անասուն պահել՝ կառք անգամ թույլ չէին տալիս մտնել փողոցները, ապականվեց ձիերի ու ջորիների ա.տեղությունից, ողողվեց անմեղ մարդկան արյամբ։ 

Գեղեցիկ ու հարուստ էր Ագուլիսը։ Լինելով մի խոր կիրճի մեջ՝ երեք կողմից գոտևորված էր ժայռակոփ պարիսպներով։ Բայց էր միայն Արաքս գետի կողմը, որը որը պատած էր խառնախիտ այգիներով և մի հզոր ամրակուռ պարսպով։ 

Քաղաքից փոքր-ինչ դուրս՝ ձորալանջին, սիգապանծ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։ Տաճարի դուռը զարդարված էր փղոսկրյա դրասանգներով, իսկ գմբեթին շողշողում էր ոսկե, քանդակազարդ խաչը։ Պակաս շքեղ չէին մյուս վանքերը ու տաճարները։ Քաղաքի նեղ փողոցներով՝ քարե առվակների միջոցով, գիշերուզ-ր քչքչալով վազում էին սառներակ ջրերը, որոնք ոռոգում էին քաղաքի այգիները։  

2. Բացատրիր բառերը՝ խանիճաղանջ, խաշնարած, խայտաբղետ, անթաքույց, վեղարածածկ, ակնեղեն, կրպակ, կիրճ, խառնիխուռն, ամրակուռ, սիգապանծ, դրասանգ։ 

Խանիճաղանջ-, խաշնարած-հովիվ, խայտաբղետ-խատուտիկ, անթաքույց-առանց թաքցնելու, վեղարածածկ-, ակնեղեն-քարեղեն, կրակ-փոքրիկ խանութ, կիրճ-լեռնանցք, խառնիխուռն-խառնաշփոթ, ամրակուռ-ամուր, սիգապանծ-հպարտ, դրասանգ-ծաղկաշղթա

3. Բառակազմորեն վերլուծի՛ր հետևյալ բառերը՝ մարդկային, բազմություն, մեծահարուստ, ակնեղեն, մետաքսյա, հնություն, սառնորակ։ 

Մարդկային-մարդ+ային-արմատ+ածանց

Բազմություն-բազմ+ություն-արմատ+ածանց

Մեծահարուստ-մեծ+ա+հարուստ-արմատ+հդակապ+արմատ

Ակնեղեն-ակն+եղեն-արմատ+ածանց

Մետաքսյա-մետաքս+յա-արմատ+վերջավորություն

Հնություն-հին+ություն-արմատ+ածանց

Սառնորակ-սառը+որակ-արմատ+արմատ

4. Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական։ 

    Իրիկնային ամպրոպաբեր ամպերը արագորեն պատում են երկինքը։
    Երկինքը արագորեն պատվում էր իրիկնային ամպրոպաբեր ամպերից։

    Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետ արծաթազօծ գոտին։
    Լուսնի կաթնագույն շողերից լուսավորվեց գետ արծաթազօծ գոտին։

    Հարյուրավոր էլեկտրական լամպեր լուսավորում էին հովտի երկայնքը։
    Հարյուրավոր էլեկտրական լամպերից լուսավորվում էր հովտի երկայնքը։

    Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտում է որդին։
    Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտվում է որդուց։

    Երերկոյան ոստիկանությունը շրջապատել էր սրճարանը։
    Երերկոյան ոստիկանությունից շրջապատվել էր սրճարանը։

    Գնդիկախաղի սեղանը նրանք դրել էին դահլիճի ուղիղ կենտրոնում։
    Գնդիկախաղի սեղանը նրանցից դրվել էր դահլիճի ուղիղ կենտրոնում։

    1. Կրավորական կառուցվածքի նախադասությունները վերածել ներգործական կառուցվածքի նախադասության։ 

    Երկինքը պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից։
    Երկինքը պատռեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունը։

    Ողջ բուսական և կենդանական աշխարհը ոչնչացվել էր սառնամանիքից։
    Սառնամանիքը ոչնչացրել էր ողջ բուսական և կենդանական աշխարհը։

    Նիհարությունից անճանաչելիորեն սրվել էր նրա դեմքը։
    Նիհարությունը անճանաչելիորեն սրել էր նրա դեմքը։

    Նա հուզվում էր ամենաչնչին բաներից։
    Նրան հուզում էին ամենաչնչին բաները։

    Վաչեի սպանությունը դրդված էր միայն չարությունից ու նախանձից։
    Միայն չարությունն ու նախանձը դրդեցինն Վաչեի սանությանը։

    Նրա մտքի ընթացքը խախտվեց ջղային մի սարսուռից
    Նրա մտքի ընթացքը խախտեց ջղային մի սարսուռ

    You are currently viewing Գործնական քերականություն