1. Բերեք էլեկտրական շղթայի օրինակ, որտեղ երևում է սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:
Զուգահեռ միացման դեպքում, եթե մեկ լամպը այրվի, մյուսը շարունակում է աշխատել․ հաջորդականում՝ ոչ։
2. Ի՞նչ առնչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված սպառիչներում և շղթայի չճյուղավորված մասում: Նկարագրեք այն փորձը, որը հաստատում է այդ առնչության ճիշտ լինելը:
Զուգահեռում ընդհանուր հոսանքը հավասար է ճյուղերի հոսանքների գումարին՝
I=I1+I2
Փորձ՝ ամմետր դնել մուտքում և ճյուղերում։
3. Իրար զուգահեռ միացված բոլոր սպառիչների համար ո՞ր էլեկտրական մեծությունն է նույնը: Ի՞նչ փորձով կարող եք հաստատել, որ ձեր պատասխանը ճիշտ է:
Զուգահեռ միացված բոլոր սպառիչների վրա լարումն է նույնը։
Փորձ՝ վոլտմետրով չափել յուրաքանչյուրի վրա։
4. Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը: Պատասխանը հիմնավորել՝ օգտվելով 2-րդ հարցի պատասխանից և Օհմի օրենքից:
Զուգահեռում՝ 1/Rընդ=1/R1+1R/2
Ընդհանուր դիմադրությունն ավելի փոքր է, որովհետև հոսանքը բաժանվում է։
5. Էլեկտրական շղթայի տեղամասերից մեկն ընդգրկում է 5 Օմ դիմադրությամբ սպառիչ, իսկ երկրորդը՝ 5 Օմ և 10 Օմ դիմադրությամբ իրար զուգահեռ միացված սպառիչներ: Ո՞ր տեղամասի դիմադրությունն է ավելի մեծ: Ինչու՞:
5 Օմ — ավելի մեծ դիմադրություն։
5 և 10 Օմ զուգահեռ — մոտ 3.3 Օմ։
Ուստի մեծը 5 Օմ-ն է։Հաղորդիչների հուգահեռ միացումը:
