Մեսրոպ Մաշտոցը փրկեց հայոց լեզուն՝ ստեղծելով այբուբենը։ Հայերենը և Հայոց գրերը կարող էին հիմա գոյություն չունենալ, բայց Մեսրոպ Մաշտոցի և «Մամփրե արքա» ստեղծագործության միջի Մամփրեի նման մարդկանց օգնությամբ այն պահպանվել է մինչև հիմա։ Եթե Մամփրեն և նրա նման մարդիկ չցանկանային Հայոց գրերը իմանալ և այն փոխանցել մնացածին՝ լեզուն գրերի հետ արդեն գոյություն չէր ունենա։
Հայաստանը՝ գտնվելով երկու տարբեր երկրների տիրապետության տակ, կարող էր հեշտությամբ կորցնել իր լեզուն, քանի-որ այդ երկրները արգելում էին Հայերեն խոսել իրար հետ, բայց այն մարդիկ ովքեր կարողանում էին գրել Հայերեն կարող էին իրենց մտքերը ինչ որ տեղ գրել, առանց Հայերենը մոռանալու։ «Մամփրե արքա» ստեղծագործության մեջ գյուղացիներից շատերը չէին կարողանում գրել և կարդալ, բայց դպրոցներում երեխաներին արդեն սովորեցնում էին։ Մամփրեն գիտեր այն այբուբենը որը երգում են, բայց ավելորդ բառերով, իսկ տառերը ընդհանրապես չգիտեր։ Բայց չհաշված, որ նա արդեն մեծ մարդ էր նա մեկ է ցանկանում էր գրել սովորել։ Նա խնդրեց իր թոռնիկին իրեն սովորեցնել գրել, ամբողջ ձմեռ նստած սովորում էր։ Նաև նա համարում էր, որ Մաշտոցի ստեղծած գրերը պետք է պարտադիր գրվեն վառ կարմիր գույնով։ Գարնանը նա արդեն գիտեր բոլոր տառերը, և երբ նա գնաց գյուղացիների մոտ, մի մասը ծիծաղեց նրա վրա, թե նա անիմաստ իր ժամանակը ծախսել է, բայց Մամփրեն նրանց ուշադրություն չդարձնելով սովորեցրեց տառերը ուրիշ գյուղացիների, համեմատելով դրանք առուների և գետակների հետ։ Բայց եթե Մամփրեն չսովորեր այբուբենը և չկիսվեր դրանով մնացածի հետ, ուրիշ երկրի տիրապետության տակ գտնվելու դեպքում Հայերենը կկորեր։
Այսպիսով՝ Հայոց գրերը Հայաստանի մշակույթի մի կարևոր մասն են կազմում, և եթե դրանք չլինեյին Հայաստանը կարող էր գոյություն չունենալ։ Այսպես Մեսրոպ Մաշտցը փրկեց Հայաստանը ստեղծելով այբուբենը։
