1. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։
Մամիկոնյան նախարարը հա-եպ ու կող-անց զ-եց խոսողին և նորից բոլորը լռեցին։
Հայրապետը մտահո- շուրջն էր նայում և կարծես զ-ում մերթ կրականոցը որի մեջ
հանգչում էին փայտերը մերթ պատերի մոր-իները մերթ հատակին ճապաղած
վագրենին ու բազմաստեղնյան աշտանակը որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ
գիշեր յուղի մեջ թաթախված պատրույ-ը։ Որմնախորշի գրադարակից նրան էին
նայում մատյանների փղոսկրյա կազմով ոսկեզ-ծ ու ակնազար-։ Նայում էր
հազարապետը աշխ-ժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը և սիրտը մ-կտում էր
թախիծը խե-դում էր կոկոր-ը։
Ինչ ես խորհում սթափվելով մտքերից դարձավ նա Վարդանին լինելիքը կլինի։
Վարդանը հայացքը հատակին խոնար-ած մտմտում էր ասելիքը։
Տիարք ժամ չէ դժգոհության։ Հա-կերտին պատասխանելը միայն հո-ևորների գործը չէ։
Մամիկոնյան նախարարը հապճեպ ու կողքանց զննեց խոսողին և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը որի մեջ հանգչում էին փայտերը մերթ պատերի մորթիները մերթ հատակին ճապաղած վագրենին ու բազմաստեղնյան աշտանակը որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշեր յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանների փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը և սիրտը մղկտում էր թախիծը խեղդում էր կոկորդը։
Ինչ ես խորհում սթափվելով մտքերից դարձավ նա Վարդանին լինելիքը կլինի։
Վարդանը հայացքը հատակին խոնարհած մտմտում էր ասելիքը։
Տիարք ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։
2. Բացատրի՛ր բառերը։
Հապճեպ-արագ, հանգչել-մարել, ճապաղած-տարածված, աշտանակ-մոմակալ, բոլարկ, պատրույգ-քուղ՝ թել կամ ժապավեն, որ դնում են լապտերի՝ լամպի՝ նավթավառի ևն պատրուգակալի մեջ և վառում, որմնախորշ-խորշ պատի մեջ, եռանդ-ոգևորություն։
