Այս կիսամյակը իմ համար բավականին արագ անցավ: Հայոց լեզվից մենք կրկնություն արեցինք, ինչից հետո էլ սկսեցինք թեստեր անել, ինչպես նաև էսսեներ գրել քննությանը պատրաստվելու համար, գրականությունից մենք անցել ենք տարբեր հեղինակների տարբեր ստեղծագործություններ, նաև քննարկել ենք դրանք դասարանում: Այս ամենից բացի ես իրականացնում էի իմ անհատական նախագիծը որի ժամանակ ես թարգմանում էի փոքրիկ առակներ, ես այն համարում եմ հաջողված, հաջորդ տարի որպես անհատական նախագիծը ես պատրաստվում եմ կարդալ գրքեր և ստեղծագործություններ և վերլուծել դրանք: Այս կիսամյակի ընթացքում ես ընդամենը երկու գիրք եմ կարդացել, դրանք են՝ Ագաթա Քրիստի «Սպանություն արևելյան ճեպընթացում» և Ագաթա Քրիստի «Եվ ոչ ոք չմնաց», և երկուսն էլ իմ դուրը եկել են: Կիսամյակի ժամանակ դժվարություններ եղել են, որոնք հաղթահարել եմ, կարևորում եմ այն, որ պատրաստվում ենք քննություններին թեստերի և էսսեների միջոցով, և գոհ եմ իմ անհատական նախագծից:

You are currently viewing Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն