Մի քանի օր առաջ մենք մեր ջոկատով գնացել էինք եռօրյա ճամփորդության Գյումրի։ Մեզ նաև միացել էին մեկ ուրիշ ջոկատից մի քանի հոգի։ Ճանապարհին մենք ունեցել ենք մի քանի կանգառ տարբեր եկեղեցիներում։ Հետո գնացինք հյուրատուն, արագ մեր իրերը դասավորեցինք և գնացինք մարզադպրոց՝ բասկետբոլի խաղի։ Խաղում էին մի քանի հոգի մեր ջոկատից և մի քանի հոգի այդ մարզադպրոցից։ Խաղից հետո վերադարձանք հյուրատուն, և մեզ ազատ ժամանակ տվեցին, ամեն մեկը անում էր ինչ ուզում էր։ Երեկոյան բոլորով խաղում էինք տարբեր խաղեր։ Հաջորդ օրը նախաճաշից հետո մենք գնացինք կենտրոն քայլելու, ճանապարհին էլի մտանք մի քանի եկեղեցի։ Նաև գնացինք Մհեր Մկրտչյանի թանգարան, հետո գնացինք Թումոյի մոտ քայլելու, հետո էլ մտանք «Վառեմ մարեմ» խանութը։ Այնտեղ մեզ ֆիլմի մասին հարցեր տվեցին և տվեցին մի քիչ ժամանակ, որ եթե ցանկանանք՝ ինչ-որ բան գնենք։ Հետո մենք մի քանի րոպե ուսումնասիրեցինք անուններով պատը և գնացինք «Պոնչիկ-մոնչիկ»։ Հետո էլ արդեն գնացինք հյուրատուն։ Այնտեղ մենք անընդհատ խաղում էինք Бункер, 21 կամ Дурак։ Նաև հյուրատանը կար կիթառ, որը ես նվագում էի։ Հաջորդ օրը նախաճաշից հետո մենք արդեն հավաքվում էինք, որ վերադառնանք Երևան, բայց մինչև իրերը ավտոբուսում տեղավորելը մենք էլի հասցրեցինք մի քիչ խաղալ։ Հետ ճանապարհին մենք մտանք ևս մեկ եկեղեցի և արդեն վերադարձանք Երևան։
- Post published:20 Հունվարի, 2026
- Post category:Այլ / Ձմեռային ճամբար / Ճամբար / Ճամփորդություններ
