Անապատում ապրում էին մի վարդ և մի կակտուս։ Գեղեցիկ վարդը ամեն հարմար առիթ օգտագործում էր՝ կակտուսին վիրավորելու համար։ Մյուս բույսերը փորձում էին պաշտպանել կակտուսին, բայց վարդը չափազանց տարված էր իր արտաքին գեղեցկությամբ։
Շատ շոգ մի ամառ ջուր չկար։ Վարդը սկսեց թառամել։ Իսկ կակտուսը դարձել էր ճնճղուկների համար ջրի աղբյուր։ Վարդը խնդրեց կակտուսին ջուր տալ, և բարի կակտուսը սիրով համաձայնվեց։
Խորհուրդ․ Երբեք մի՛ դատիր մարդուն նրա արտաքինով։
