Մարդկանց կյանքում մեծ դեր ունեն այն մարդիկ, ովքեր փորձում են բարելավել հասարակությունը։ Նրանք իրենց գործունեությամբ օգնում են մարդկանց զարգանալ։ Այդպիսի մարդիկ եղել են ինչպես պատմության մեջ, այնպես էլ գրական ստեղծագործություններում, և այդպիսի մարդկանցից էին Գևորգ Դ․ կաթողիկոսը և Կամսարյանը։
Կարևոր գործ սկսելուց մարդը պետք է պատրաստ լինի հաղթահարել դժվարությունները։
Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը մեծ ուշադրություն էր դարձնում կրթությանը և իրական աշխատանք էր կատարում դպրոցները զարգացնելու համար։ Նրա օգնությամբ բարելավվեցին հայկական դպրոցները, ավելացավ աշակերտների թիվը և ստեղծվեց միասնական կրթական համակարգ։ Նա նաև հիմնեց Գևորգյան ճեմարանը, որը մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կրթության համար։
Կամսարյանը նույնպես ուզում էր օգնել մարդկանց և փորձեց գործ անել։ Նա գնաց գյուղ, որպեսզի օգնի մարդկանց և բարձրացնի նրանց կրթական մակարդակը։ Գյուղացիները ուրախ էին, որ վերջապես մեկը եկել էր նրանց օգնելու։ Բայց քանի որ նա հարուստ ընտանիքից էր և սովոր չէր այդպիսի պայմաններում ապրելուն, նա տեսնելով այդ գյուղի պայմանները չկարողացավ հարմարվել այդ կյանքին, և երեք օր չանցած փախավ գյուղից: Նրա օրինակը ցույց է տալիս, որ կարևոր գործ սկսելու համար անհրաժեշտ է պատրաստ լինել դժվարությունները հաղթահարելու։
Այս երկու կերպարները նման են նրանով, որ երկուսն էլ ուզում էին օգնել մարդկանց և պայքարել տգիտության դեմ։ Սակայն նրանք տարբեր էին իրենց գործելակերպով։ Գևորգ Դ․ կաթողիկոսը համառ աշխատեց և կարողացավ հասնել իր նպատակներին, իսկ Կամսարյանը չկարողացավ շարունակել իր սկսած գործը։
Այսպիսով, այս երկու կերպարները ցույց են տալիս, թե մարդիկ ինչ տարբեր ձևերով կարող են փորձել լավ գործ անել։ Գևորգ Դ․ կաթողիկոսը իր աշխատանքով իրական փոփոխություններ կատարեց կրթության մեջ։ Կամսարյանը նույնպես ուզում էր օգտակար լինել, բայց չկարողացավ իր նպատակը իրականացնել։ Սա ցույց է տալիս, որ մեծ նպատակների հասնելու համար մարդը պետք է պատրաստ լինի հաղթահարել դժվարությունները։
