Այսօր լաբորատոր աշխատանքում մենք ստացանք քլոր գազ։ Քլորը ստացվեց, երբ տաքացման ժամանակ աղաթթուն փոխազդեց մանգանի երկօքսիդի հետ։ Քանի որ քլորը թունավոր գազ է, փորձը կատարեցինք քաշիչի պահարանում, որպեսզի այն չտարածվի լաբորատորիայում։

Ստացված քլորը անցկացրինք ալկալու լուծույթի՝ NaOH-ի միջով։ Այդպես քլորը չեզոքացվեց և վերածվեց անվնաս աղերի։ Փորձի վերջում մաքրեցինք գործիքները և համոզվեցինք, որ ամեն ինչ անվտանգ է։

You are currently viewing Քլորի ստացում