1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:
Հոսանքի աշխատանքը այն էներգիան է, որը կատարում է էլեկտրական հոսանքը հաղորդչով անցնելիս։
Բանաձևը՝ A=UIt
2. Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:
Ջոուլ
3. Ո՞ր ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը:
Հզորությունը ցույց է տալիս, թե որքան արագ է հոսանքը աշխատանք կատարում կամ էներգիա ծախսում։
P=UI
4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:
Վատտ (Վտ), կիլովատտ (կՎտ), մեգավատտ (ՄՎտ)։
Կապը վատտի հետ՝
1 կՎտ = 1000 Վտ
1 ՄՎտ = 1 000 000 Վտ
5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:
6. Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:
Վերցնում են տարբեր դիմադրություններով հաղորդիչներ և նրանցով անցկացնում նույն հոսանքը։ Տեսնում են, որ ավելի մեծ դիմադրություն ունեցող հաղորդիչը ավելի շատ է տաքանում։
7. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:
8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:
Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հոսանքի ուժի քառակուսուն, հաղորդչի դիմադրությանը և ժամանակին։
9. Բացատրեք, թե ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:
Քանի որ հոսանքի անցնելիս էլեկտրոնները բախվում են հաղորդչի մասնիկներին, և այդ բախումների հետևանքով առաջանում է ջերմություն։
10. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:
Շիկացման լամպը բաղկացած է ապակե կոլբայից, ներսում գտնվող մետաղական թելիկից (հիմնականում վոլֆրամից), մետաղական կոնտակտներից և լամպի հիմքից։ Թելիկը հոսանքի անցնելիս շիկանում է և լույս տալիս։
