Միայնակ մի փիղ անտառում ընկերներ էր փնտրում։ Կապիկը հրաժարվեց ընկերանալ փղի հետ, քանի որ փիղը չէր կարող ճոճվել ծառերի վրա։ Ճագարը մերժեց նրան, որովհետև փիղը չափազանց մեծ էր, որ տեղավորվեր նրա որջում։ Գորտը նույնպես չհամաձայնվեց ընկերանալ, քանի որ փիղը չէր կարող ցատկել։ Անտառի մյուս կենդանիներն էլ «ոչ» ասացին խեղճ փղին։
Հաջորդ օրը անտառի բոլոր կենդանիները վախեցած փախչում էին։ Փիղը կանգնեցրեց մի արջի և իմացավ, որ վագրը հարձակվում է բոլորի վրա։ Փիղը բարեհամբույր խնդրեց վագրին դադարեցնել, բայց վագրը ասաց, որ փիղը չխառնվի իր գործերին։ Այդ ժամանակ փիղը հարվածեց վագրին ու վախեցրեց նրան՝ քշելով անտառից։
Այդժամ մյուս կենդանիները հասկացան, որ փիղը հենց այն ճիշտ չափն ու տեսքն ունի, որ լինի իրենց ընկերը։
Խորհուրդ ․ Ընկերները կարող են լինել ցանկացած ձևի ու չափի։
