Հայ պատմության և գրականության մեջ կան կանանց կերպարներ, որոնք տարբեր ձևերով են դրսևորում իրենց վերաբերմունքը հայրենիքի և պարտքի հանդեպ: Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» ստեղծագործության մեջ ներկայացված Թմկա տիրուհին և պատմության մեջ հաճախ հիշատակվող Այծեմնիլը հակադիր կերպարներ են: Նրանք երկուսն էլ հայտնվում են բարդ ևվտանգավոր իրավիճակներում, սակայն կատարումեն տարբեր ընտրություններ:
Մարդու իրական բնավորությունըերևում է այն ժամանակ, երբ նա հայտնվում է դժվարությունների մեջ:
Նադիր Շահը ցանկանալով գրավել Թմկա բերդը, խոստանում է Թմկա տիրուհուն փառք, հարստություն, թագուհու դիրք, որ նա էլ իր հերթին դավաճանի Թաթուլի և ժողովրդին, և անցնի Շահի կողմ: Այդպես նա հայտնվում է բարդ ընտրության առաջ: Նա տատանվում է, չի կարողանուկ ճիշտ ընտրություն կատարել և աստիճանաբար ընկնում է այդ խոստումների ազդեցության տակ: Վարջում նա դավաճանում է ամուսնուն և ժողովրդին՝ բացելով բերդի դարպասները թշնամու առաջ: Նրա արարքը ցույց է տալիս, որ նա չկարողացավ հաղթահարել փորձությունը և ընտրեց իր անձնական շահը: Շահն էլ հասկանալով, որ տիրուհին ցանկացած պահի կարող է դավաճանել իրեն նույնպես, ենթարկում է նրան մահապատժի:
Այծեմնիկն արդեն լրիվ հակառակ կերպար էր: Երբ Անի քաղաքը շրջապատված էր սելջուկ-թուրքերի կողմից նա քաջաբար մասնակցում էր քաղաքի պաշտպանությանը: Քաղաքում շատ բարդ պայմաններ էին՝ սով ու ավեր: Բայց նա չէր հանձնվում: Այծեմնիկը պայքարում էր պարիսպների վրա՝ տղամարդկանց կողքին: Նա շարունակում էր պայքարել նույնիսկ երբվիրավոր էր լինում: Այծեմնիկը հանում էր նետերը իր մարմնից և նորից նետում թշնամու կողմը: Նրա վարքագիծը ցույց է տալիս, որ նա ուներ ուժեղ կամք և մեծ հայրենասիրություն:
Այս երկու կերպարները ունեն որոշ նմանություններ, նրանք երկուսն էլ հայտվել էին վտանգավոր իրավիճակում՝ պաշարման մեջ թշնամու կողմից, որտեղ պետք է կարևոր ընտրություն կատարեին: Սակայն նրանց ընտրությունները տարբերվում էին: Թմկա տիրուհին ընտրեց հեշտ ճանապարհը և իր անձնական շահը: Իսկ Այծեմնիկն ընտրեց դժվար ճանապարհը և պայքարեց մինչև վերջ: Նրանք երկուսն էլհայտնվել էին բարդ իրավիճակներում, բայց,մկախված իրենց բնավորությունից, տարբեր ընտրություններ կատարեցին:
Այսպիսով՝ դժվարությունները մարդու համար մեծ փորձություն են: Դրանք ցույց են տալիս մարդու ուժը և հավատարմությունը: Թմկա տիրուհու և Այծեմնիկի օրինակները ցույց են տալիս, թե որքան կարևոր է ճիշտ ընտրություն կատարելը: Այդ կերպարները մեզ սովորեցնում են, որմարդուն գնահատում են հատկապես նրա արարքների միջոցով դժվար ժամանակներում:
