Կար մի աղքատ տղա, որը թերթեր էր վաճառում՝ դպրոց գնալու համար գումար հավաքելու նպատակով։ Մի օր նա շատ քաղցած էր և որոշեց ուտելիք խնդրել այն հաջորդ տնից, ուր կմտներ։ Շատ մարդիկ նրան մերժեցին։ Սակայն մի տան մեջ մի աղջիկ նրան առաջարկեց մի բաժակ կաթ։ Նա հրաժարվեց դրա դիմաց գումար վերցնել։

Շատ տարիներ անց այդ աղջիկը ծանր հիվանդացավ։ Ոչ մի բժիշկ չէր ուզում նրան օգնել։ Նա որոշեց դիմել քաղաքի լավագույն բժշկին։ Բժիշկը ամիսներ շարունակ բուժեց նրան, թեև աղջիկը չէր կարող վճարել ծառայության համար։ Երբ նա ստացավ հիվանդանոցի հաշիվը, այնտեղ գրված էր․ «Ամբողջությամբ վճարված է՝ մի բաժակ կաթով»։

Խորհուրդ․ Բարի գործերը միշտ վարձատրվում են։

Թարգմանությունը Անգլերենից

You are currently viewing Մի բաժակ կաթ