1. Ի՞նչ նշանակություն ունի ջուրը էսպոսում։ Ի՞նչ գիտես ջրի պաշտամունքի մասին։

      Ջուրը էպոսում կյանքի, մաքրության և վերածննդի խորհրդանիշ է։ Սանասարն ու Բաղդասարը իրենց տունն ու բերդը կառուցում են աղբյուրի մոտ, որովհետև ջուրը համարվում է սրբազան ուժ։ Հին հայկական հավատալիքներում ջուրը պաշտամունքային նշանակություն ուներ․ մարդիկ հավատում էին, որ այն բուժում է, մաքրում մեղքերից և պահպանում կյանքը։ Ջուրը նաև նոր կյանքի սկիզբ է նշանակում։

      2. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ և դեր ունեն կին հերոսները էպոսի տարբեր ճյուղերում։

      Կին հերոսները էպոսում ունեն կարևոր դեր։ Նրանք խելացի են, նվիրված, ուժեղ հոգով և հաճախ ավելի իմաստուն, քան տղամարդ հերոսները։ Կին կերպարները պահպանում են ընտանիքը, փոխանցում բարոյական արժեքներ և երբեմն զոհաբերում են իրենց երջանկությունը հանուն հերոսի կամ հայրենիքի։ Խանդութ խանումը, օրինակ, ոչ միայն սիրող կին է, այլ նաև արժանապատիվ և ինքնասիրություն ունեցող կերպար։

      3. Ինչո՞ւ է Դավիթը  ժողովրդի կողմից ամենասիրված կերպարը համարվում։

      Դավիթը ժողովրդի սիրելի հերոսն է, որովհետև նա ժողովրդի նման է մտածում ու ապրում։ Նա պարզ է, անկեղծ, արդար և ուժը երբեք չի օգտագործում չարի համար։ Դավիթը չի վախենում թշնամուց, պաշտպանում է թույլերին և միշտ կանգնում է ժողովրդի կողքին։ Ժողովուրդը նրան սիրում է, որովհետև նա իր ուժը ծառայում է բոլորին։

      4. Մեկնաբանի՛ր Մհերի՝ Ագառավաքարում փակվելը։ Ինչո՞ւ է հայ ժողովուրդը էպոսին այս ավարտը տվել։ Գրի՛ր քո կարծիքը վերջաբանի վերաբերյալ։  

        Փոքր Մհերի փակվելը խորհրդանշում է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ ճշմարիտ արդարությանը։ Նրա ուժը չափազանց մեծ է մեղավոր աշխարհի համար։ Նա չի մահանում, այլ փակվում է՝ որպես ապագայի հույս։ Հայ ժողովուրդը էպոսին այսպիսի ավարտ է տվել, որպեսզի ցույց տա, որ արդարությունը չի վերանում, այլ սպասում է իր ժամանակին։

        You are currently viewing Սասնա Ծռեր