Ժամանակը անընհատ առաջ է գնում, փոխվում են պայմանները, իշխանությունները և մարդկանց կյանքը: Սակայն մարդու առաջ կանգնող ընտրությունները միշտ նույնն են մնում: Տարբեր դարերում մարդիկ կանգնել են ծանր որոշումների առաջ և ստիպված են եղել ընտրել ճիշտն ու սխալը: Այդ ընտրությունների միջոցով է բացահայտվում մարդու հավատարմությունը, պատասխանատվությունը և արժեքները: Ժամանակն անցնում է, բայց այդ ընտրությունների իմաստը և թողած ուղերձը պահպանվում են:
Շատ բան կարող է ժամանակի ընթացքում մոռացվել, բայց մարդու արած գործերը մնում են:
Այս միտքը լավ երևում է «Թմկաբերդի առումը» ստեղծագործության մեջ: Շահը հաղթանակ է տանում,ձեռք է բերում բերդը և թվում է՝ հասել է իր նպատակին: Սակայն նրա հաղթանակը կառուցված էր դավաճանության վրա: Թմկա տիրուհուն իշխանության և փառքի խոստումներին հավատալով՝ դավաճանում է իր ամուսնուն: Հաղթանակից հետո Շահը հասկանում է, որ աշխարհում ոչինչ ստույգ չի և դավաճան մարդուն չիկարելի վստահել: Թմկա տրիուհու խոստովանությունը ցույց է տալիս, որ Թաթուլը մնաց հիշողության մեջ որպես քաջ և ազնիվ մարդ, իսկ դավաճանությունը՝ որպես ամոթալի արարք:
Նույն միտքը կարելի է տեսնել նաև 18-րդ դարում: Արցախի մելիքությունները ժամանակի ընթացքում կորցրին իրենց ուժը և ինքնուրույնությունը: Սակայն մելիքների գործունեությունը, նրանց պայքարը և կազմակերպված կյանքը մնացին պատմության մեջ: Նրանք հիշվում են ոչ թե իրենց ունեցած իշխանության, այլ իրենց գործերի և ժողովրդի համար արած քայլերի շնորհիվ:
Այս երկու օրինակները ցույց են տալիս, որ ժամանակը կարող է փոխել իշխանությունը և հաղթանակները, բայց չի կարող ջնջել մարդու արարքների արժեքը: Մարդուն հիշուկ են ոչ թե նրա դիրքի, այլ նրա գործերի համար:
Այսպիսով, կյանքում շատ բան անցողիկ է: Իշխանությունն ու փառքը կարող են կորչել, հաղթանակները՝ մոռացվել: Բայց մարդու գործերն ու արարքները մնում են որպես մնայուն արժեք: Դրանք են ձևավորում մարդու իրական դեմքը և նրա տեղը հիշողության մեջ:
