Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը ազոտի ենթախմբում վերևից ներքև։

Վերևից ներքև ատոմային շառավիղը մեծանում է, որովհետև ավելանում են էլեկտրոնային շերտերը։

Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ ազոտի ենթախմբում։

Ոչ մետաղներ են՝ Ազոտ (N), Ֆոսֆոր (P)։

Ո՞ր տարրերն են կիսամետաղներ ազոտի ենթախմբում։

Կիսամետաղներ են՝ Արսեն (As), Անտիմոն (Sb)։

Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։ Գրիր բանաձևերը:

Ազոտի ենթախմբի տարրերը առաջացնում են EH₃ տիպի հիդրիդներ.

  • NH₃ – ամոնիակ
  • PH₃ – ֆոսֆին
  • AsH₃ – արսին
  • SbH₃ – ստիբին
  • BiH₃ – բիսմուտին

Ընտրիր ճիշտ պատասխանը

  1. Ազոտի հիդրիդն է՝
    ա) H₂O
    բ) NH₃
    գ) CH₄
  2. Ո՞րն է ազոտի օքսիդը։
    ա) NO
    բ) CO
    գ) SO₂
  3. Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբից։
    ա) Cl
    բ) P
    գ) O

Լրացնել բաց թողնվածը

Ազոտի ենթախմբի տարրերը արտաքին շերտում ունեն 5 էլեկտրոն։

Ազոտի քիմիական նշանն է N։

Ամոնիակի բանաձևն է ։NH3

You are currently viewing Քիմիա