Այս գիշեր տեսա մի անուշ երազ.  
Ես իմ հայրենի տունն էի նորոգում, 
 Մանկության երկինքն էր բացվել վրաս,
  Եվ արշալույսներ կային իմ հոգում։ 
 Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
  Մայրենի լեզվով խոսում էր առուն,
  Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
  Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն… 
 Երդիկից կաթած շողն արեգական 
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
  Արևն էր նայում աչքով մայրական, 
 Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի… 

1. Ինչո՞ւ է հայրենի տունը կապվում մանկության հիշողության հետ։ 

Մարդը կարոտով է հիշում իր մանկությունը, այդ ժամանակները և հիշողությունները, երբ ամեն ինչ պայծառ էր և անհոգ:

2. Ի՞նչ հիմնական գաղափար կամ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։ 

Որ մարդու հայրնեի տունը, ընտանիքը, մանկության հիշողությունները իր համար շատ կարևոր և թանկ են:

Հայերեն

Ինչու՞ չես խոսում հայերեն.
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլքով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:

Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար…

Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայվացքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:

Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

1. Քո կարծիքով ո՞ւմ է դիմում բանաստեղծը։ 

Այն հայերոն, ովքեր չեն գնահատում Հայերենը և չեն խոսում Հայերենով:

2. Ո՞ր հարցն է կրկնվում, ի՞նչ նպատակով։ 

«Ինչո՞ւ չես խոսում հայերեն» այն կրկնվում է, որպեսզի շեշտի մայրենի լեզվով խոսելու կարևորությունը

3. Առանձնացրո՛ւ արտաքինի նկարագրությունները։ Ի՞նչ զուգորդումներ է անում հեղինակը։ 

Հոնքերդ հպարտ ու կամար

Հայացքդ մաղում է ամառ

Հայացքից են աչքերը քո բոց

Նայվածքդ այնպես նաիրյան

Հեղինակը զուգորդում է մարդու արտաքինը հայկական բնության և մշակույթի հետ:

4.  Ինչո՞ւ է կարևոր խոսել և սովորել մայրենի լեզուն։  Ի՞նչ դեր ունի մայրենի լեզուն ազգային ինքնության պահպանման գործընթացում։ 

Մայրենի լեզուն շատ կարևոր է, որովհետև այն ժողովրդի մշակույթի, պատմության և ինքնության մի մասն է։ Երբ մարդը խոսում է իր լեզվով, նա պահպանում է իր ժողովրդի ավանդույթները և կապը իր հայրենիքի հետ։ Լեզուն օգնում է պահպանել ազգային ինքնությունը։

5. Ժամանակակից աշխարհում պահպանված և ապահո՞վ է քո մայրենի լեզուն կամ ի՞նչ վտանգների առջև է կանգնած։ Երիտասարդները, այլ մարդիկ խոսո՞ւմ և գրո՞ւմ են մայրենի լեզվով , ի՞նչ խնդիրներ ես նկատում։ 

Այսօր հայերենը պահպանվում է, բայց նաև որոշ վտանգների առաջ է կանգնած։ Շատ երիտասարդներ հաճախ օգտագործում են օտար լեզուներ կամ գրում են հայերենը լատինատառ։ Դա կարող է թուլացնել լեզվի ճիշտ օգտագործումը։ Այնուամենայնիվ, եթե մարդիկ շարունակեն խոսել, գրել և սովորել հայերեն, մայրենի լեզուն կպահպանվի։

You are currently viewing Հայրենի տուն