Նախագծի շրջանակում իրականացրել ենք ուսումնական ճամփորդություն դեպի
Հայաստանի առաջատար գինեգործական ձեռնարկություններից մեկը՝ «Արմենիա
Վայն»: Նպատակն էր ծանոթանալ ալկոհոլային խմիչքների արտադրության
տեխնոլոգիական փուլերին և դրանց քիմիական բաղադրությանը։

Գործարանի պատմությունը սկսվում է 2006 թվականից, երբ Վարդանյան և
Մկրտչյան ընտանիքների նախաձեռնությամբ հիմնվեցին առաջին խաղողի
այգիները Արմավիրի մարզում։ Այսօր այն հանդիսանում է ժամանակակից
արտադրության և հայկական ավանդույթների համադրություն։

Գործարանի լաբորատորիայում ականատես եղանք, թե որքան խիստ է
վերահսկվում գինու և կոնյակի որակը։ Արտադրության հիմնական
փուլերն են.

  • Բերքահավաք. Սկսվում է սեպտեմբերին։
  • Մշակում. Խաղողը ճզմվում է պրես-մեքենաներով և ֆիլտրվում։
  • Խմորում. Գինին խմորվում է հատուկ խմորիչների օգնությամբ
    (բացառությամբ «նատուրալ» գինիների, որոնք պատրաստվում են
    հնագույն մեթոդով՝ առանց հավելումների)։
  • Շշալցում. Վերջնական արդյունքը հասունացումից հետո հայտնվում է
    շշերում։

Կոնյակի արտադրությունն իրականացվում է դասական ֆրանսիական
(շարանտական) տեխնոլոգիայով։ Թորման (դիստիլացիայի) հատուկ
սարքերի միջոցով ստացվում են տարբեր թնդության սպիրտներ.

Գինին բարդ օրգանական միացություն է, որը հիմնականում
պարունակում է.

  • Էթիլ սպիրտ (ալկոհոլ)
  • Շաքարներ (գլյուկոզա, ֆրուկտոզա)
  • Թթուներ (գինեթթու, խնձորաթթու)
  • Օրգանական ծծումբ (սուլֆիտներ)՝ որոնք օգտագործվում են որպես
    հակաօքսիդանտ և պահպանիչ։

Ամփոփում. Ճամփորդությունը թույլ տվեց հասկանալ, որ ալկոհոլի
արտադրությունը բարդ քիմիական և տեխնոլոգիական գործընթաց է,
որտեղ յուրաքանչյուր չափաբաժին և բաղադրիչ ունի վճռորոշ
նշանակություն մարդու օրգանիզմի վրա ազդեցության տեսանկյունից։

You are currently viewing Այցելություն «Արմենիա Վայն» գինու գործարան