Այսօր մեր ուսումնական երկրորդ շրջանի ճամբարի վերջին օրն էր։ Ճամբարի ընթացքում ունեցել ենք տարբեր ճամփորդություններ, նախագծեր և մասնակցել ենք աշխատարանների, որոնցից լավ հիշողություններ են մնացել։ Ճամփորդել ենք մենք սահադաշտ, Գյումրի, թատրոն 《Մուսա Լեռան 40 օրը》։ Բոլորն էլ իմ դուրը շատ են եկել, ամեն մեկը՝ մի առումով։ Սահադաշտը, որովհետև ես կարողանում և սիրում եմ սահել, ու նաև հավես էր ուրիշներին սովոլեցնելն ու հետևելը։ Թատրոնը դուրս եկել է, որովհետև իսկապես շատ հետաքրքիր էր։ Գյումրին էլ շատ հավես ու հետաքրքիր անցավ․ տարբեր տեղեր այցելեցինք Գյումրու ներսում և ճանապարհին, նաև Գյումրու ճամփորդությունը դուրս եկել է եկած խմբի պատճառով, շատերի հետ ընկերացել եմ։ Այս 2.5 շաբաթվա ընթացքում ունեցել ենք տարբեր նախագծեր ուսուցիչների հետ։ Ընկեր Լիանայի հետ վերհիշել ենք բոլոր դասարանների մաթեմատիկան, ընկեր Աննայի հետ՝ երկրների մայրաքաղաքները, իսկ ընկեր Էմանուելի մոտ եղել ենք երկու անգամ և խաղացել ենք ինտելեկտուալ խաղեր։ Օրվա վերջին ժամին մեկ֊մեկ խաղում էինք տարբեր սեղանի խաղեր ամբողջ ջոկատով։ Նաև ամեն օր երկու հոգի գրում էր օրվա լուսաբանումը։ Այդ նախագծերից բացի մենք իրականացնում էինք նախագիծ ավելի բարձր դասարանների հետ՝ աշխատարանները։ Ես, Վիկան և Մարինան ընտրել էինք մայրենի֊մաթեմատիկա աշխատարանը, որի ընթացքում սեղանի խաղեր էինք խաղում։ Այսօր նաև եկել էր մի փոքրիկ խումբ INECOBANK-ից, և նրանք անցկացրեցին ֆինանսական գրագիտության նախագիծ, որի ժամանակ նրանք ինչ֊որ թեմայից պատմում էին, հետո բոլորով արագ քննարկում էինք, նաև փոքրիկ խաղեր կազմկերպեցին ֆինանսական գրագիտության մասին։ Ընդհանուր առմամբ այս ճամբարից ես շատ գոհ մնացի, բայց ցավոք սա իմ վերջին ճամբարն էր այս դպրոցում 😔
