1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
ատամնաբույժ, նյարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղյամ, մեղմահնչյուն, առաքյալ, օվկիանոս, Մարիամ, քամելեոն, միլիոն, քիմիա։
2. Ճշտի՛ր գրությունը։
Կողք-կողքի, երեք հարյուր ամյա, մուգ կարմիր, գյուղե-գյուղ, ինչ-որ բան, հրամկազմ, վեցանկյունի, ուս-ուսի, մարդ-մուրդ։
3. Բառերը վանկատեք՝ ճիշտ տեղադրելով գաղտնավանկի ը-ն։
հայտնվել-հայտ-նը-վեխ,
Ընկճվել-ըն-կըճ-վել,
Հրճվել-հըր-ճը-վել,
Փրկվել-փըր-կը-վել։
4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։
Թունոտ-թույն, ույ-ու
քնքշանք-քնքուշ, ու-ն սղվել է
ձնհալ-ձյուն, յու-ը
ցուցարար-ցույց, ույ-ու
կուտակում-կույտ, ույ-ու
հունարեն-հույն։ույ-ու
5. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։
Կեր, մարտ, արի։
Նա անընդհատ կրկնում էր «արագ կեր ճաշդ»:
Կատվի կերը վերջացել է:
Գարնան առաջին ամիսը մարտն է:
Նա մարտի էր հրավիրել իր ծանոթին:
Արի ստեղ, քեզ բան պետք է ասեմ:
Դու շատ արի ես:
6.- Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։
Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։
Գումեղ, զորեղ, թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շնչեղ, շքեղ:
7. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։
Ամենակարծր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։
8. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասությունն է մասնական բացահայտչով։
Քույրս՝ Անին, չորրորդ դասարան է:
Մեր դասընկերոջ՝ Վարդանի, խոսքը տպավորիչ էր:
Արփինեն քույրս է՝ այդ գեղեցիկ աղջիկը:
Մուշեղը, որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:
