Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։
1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։
Հավլունի-առասպելական մեծ սուր, աննկուն-դիմացկուն, բաբան-կատապուլտ, մըրափել-քնել
2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։
3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։
Թաթուլ-քաջ իշխան
Թմկա տիրուհի-գեղեցիկ
Նադիր շահ-խորրամանկ
4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։
Ես նրան չեմ արդարացնում, բայց նա ցանկանում էրմ ավելի հարուստ կյանք
5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։
Դավաճանությունը վատ հետևանքներ է ունենում
6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։
Դավաճանության հատվածները, և դրա հետևանքները:
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։
Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։
Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։
Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։
1. Ո՞վ է ,,Մենք,,-ը բանաստեղծության մեջ։ Ժողովուրդը
2. Տեքստում նշվում է ,,Մեր ճամփեն,, ․ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը։ Պատմությունը
3. Ի՞նչ նկատի ունի ,,պայծառ առավոտ,, ասելով։ Խաղաղություն, ազատություն, անկախություն
4.Բացատրի՛ր բառերի հուզական երանգը.խավար, արնոտ, սուգ, պայծառ, կանաչ
Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում դրանք։
5. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը։
Հայոց լեռներում
6. Ինչպիսի՞նն են Հայոց լեռները` ըստ բանաստեղծության։
Հայոց լեռները պատմություն ունեցող տեղ էին,
7. Քո կարծիքով ինչի՞ մասին է բանաստեղծությունը։
