1. Ի՞նչ է լույսը ըստ Նյուտոնի և ըստ Հյուգենսի:

Ըստ Նյուտոնի՝ լույսը մասնիկների հոսք է (կորպուսկուլներ)։
Ըստ Հյուգենսի՝ լույսը ալիք է, որը տարածվում է միջավայրում։

2. Ո՞ր լուսատու մարմինն են անվանում լույսի կետային աղբյուր:

Այն աղբյուրը, որի չափերը շատ փոքր են դիտարկվող հեռավորության համեմատ, կոչվում է կետային աղբյուր։

3. Լույսի ի՞նչ բնական և արհեստական  աղբյուրներ գիտեք:

Բնական՝ Արեգակ, աստղեր, կայծակ
Արհեստական՝ լամպ, մոմ, լազեր, լապտեր

4. Ո՞րն է Արեգակի և Լուսնի լուսարձակման տարբերությունը:

Արեգակը ինքնուրույն լույս է արձակում
Լուսինը լույս չի արձակում, այլ անդրադարձնում է Արեգակի լույսը

5. Ի՞նչ է լույսի ճառագայթը:

Լույսի ճառագայթը լույսի տարածման ուղղությունն է ցույց տվող երևակայական գիծ։

6. Ինչպե՞ս է տարածվում լույսը համասեռ միջավայրում:

Լույսը տարածվում է ուղիղ գծով։

7. Ո՞ր լույսն է կոչվում անդրադարձած:

Մակերևույթից հետ վերադարձող լույսը կոչվում է անդրադարձած լույս։

8. Ո՞ր անկյունն է կոչվում անկման անկյուն. և որը անդրադարձման անկյուն:

Անկման անկյուն՝ ընկնող ճառագայթի և նորմալի միջև անկյունը
Անդրադարձման անկյուն՝ անդրադարձած ճառագայթի և նորմալի միջև անկյունը

9. Ձևակերպեք լույսի անդրադարձման օրենքը:

Անկման անկյունը հավասար է անդրադարձման անկյանը
Ընկնող ճառագայթը, անդրադարձած ճառագայթը և նորմալը գտնվում են մի հարթության մեջ

10. Ո՞ր երևույթն է կոչվում լույսի բեկում:

Լույսի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսը անցնելիս կոչվում է բեկում։

11. Ձևակերպեք լույսի բեկման օրենքը:

Ընկնող ճառագայթը, բեկված ճառագայթը և նորմալը նույն հարթության մեջ են
Անկյունների սինուսների հարաբերությունը հաստատուն է տվյալ միջավայրերի համար

12. Անկմա՞ն, թե՞ բեկման անկյունն է ավելի մեծ, երբ լույսը՝ ա. օդից անցնում է ջուր, բ. ջրից անցնում է օդ:

ա) Օդից ջուր → անկման անկյունը մեծ է բեկման անկյունից
բ) Ջրից օդ → բեկման անկյունը մեծ է անկման անկյունից

You are currently viewing Լույս