Քաղցր և խրթխրթան գազարը կազմում է սննդակարգի կարևոր բաղկացուցիչ մասը: Բացի հյութեղ համից, այն պարունակում է բետա կարոտին և այլ օգտակար բաղադրիչներ` ինչպես օրինակ A վիտամին, հանքանյութեր և հակաօքսիդանտներ: Գազար առաջարկում է մի շարք առողջարար հատկություններ, հատկապես աչքերի, մաշկի, մարսողական համակարգի և ատամների համար: Գազարը հաճախ ընդգրկում են հյութային թերապիայի մեջ որոշակի հիվանդությունների բուժման համար: Գազարը ի սկբանե աճեցվել է բուժական նպատակով: Այս բանջարեղենը կարելի է ուտել հում կամ պատրաստված:Այն ծառայում է որպես ճարպի փոխարինիչ և խտացնող միջոց` ապուրներում: Գազարի ապուրի տաք բաժակը սնուցում է ձմռանը:
Արդյոք գազարը օգտակար է առողջության համար
Այս խրթխրթան բանջարեղենը շատ կալորիա և ընդհանրապես ճարպ չի պարունակում: Սակայն, այն կարող է լրացնել A վիտամինի և հակաօքսիդանտների անհրաժեշտ չափաբաժինը։
- Աչքերի Խնամք
Գազարը շատ օգտակար է աչքերի համար, շնորհիվ մեծ քանակության բետա կարոտինի, որը լյարդում վերածվում է A վիտամինի: Այս վիտամինը ցանցաթաղանթում վերածվում է ռոդոսպին կարմիր պիգմենտի, որն անհրաժեշտ է գիշերը տեսնելու համար: Բետա կարոտինը բարելավում է գիշերային տեսողությունն ու պաշտպանում է աչքերի խնդիրներից` գլաուկոմա, մակուլար խնդիրներ և կատարակտ:
- Սրտանոթային համակարգ
Գազարը պարունակում է տարբեր հակաօքսիդանտներ և պոլիացետիլին, որոնք պաշտպանում են սիրտը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կարոտինոիդների օգտագործումը նվազեցնում է սրտի հիվանդությունների հնարավորությունը: Բացի բետա կարոտինի հարուստ պաշարից, գազարը նաև պարունակում է ալֆա կարոտին և լուտեին: Գազարի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է սիրտը օքսիդատիվ վնասից, խոլեստերինի մակարդակի բարձրացումից, քանի որ այն պարունակում է լուծվող մանրաթելեր, որոնք արգելում են դառը թթուները:
- Քաղցկեղի կանխարգելում
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գազարի օգտագործումը կրճատում է թոքի, կրծքի և հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը: Սա այն պատճառով, որ գազարը հարուստ է պոլիացետիկ հակաօքսիդանտ ֆալկարինոլով, որը պայքարում է քաղցկեղածին բջիջների դեմ: Նույն ձևով, գազարն ունի նաև քաղցկեղածին բջիջների աճը կանխարգելող հատկություն և նպաստում է մարսողական համակարգի առողջացմանը:
- Իմունային Համակարգ
Գազարը պարունակում է մի շարք սնուցող նյութեր և հակաօքսիդանտներ, C վիտամին, որոնք խթանում են իմունային համակարգը: Գազարի կանոնավոր օգտագործումն ապահովում է ընդհանուր մարմնի պաշտպանություն:
- Ատամների առողջություն
Գազարն օգտակար է ատամների և բերանի խոռոչի համար, այն հեռացնում է ատամի մածուկից կամ սննդից մնացած հետքերը:
Գազարը խթանում է թքի արտադրությունը, որն ինքնին ալկալային հիմք ունի և կարգավորում է թթուների առաջացնումն ու կանխարգելում խոռոչներ առաջացնող բակտերիաների տարածումը: Գազարում պարունակվող հանքանյութերը կանխում են ատամների քայքայումը:
- Օրգանիզմի մաքրում
Ինչպես նշեցինք, գազարը պարունակում է առատ վիտամին A, որն օգնում է լյարդին հեռացնել օրգանիզմից տոքսինները: Այն կրճատում է լյարդում ճարպի ուտակումները: Լուծելի մանրաթելերը մաքրում են հաստ աղիքը:
- Կալցիումի աղբյուր
Մեզանից քչերը գիտեն, որ գազարը պարունակում է կալցիում, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների և կանանց ոսկորների աճի և զարգացման գործում:
- Մարսողական համակարգ
Գազարը մանրաթելի լավ աղբյուր է, որը կարգավորում է մարսողությունը: Այն օգտակար է փորկապության և թթվայնության համար: Մանրաթելերն նպաստում են նաև քաշի նվազեցմանը` խուսափելով արյան մեջ շաքարի տատանումներից: