Ես և իմ եղբայրը իմ քրոջ դասարանի հետ գնացել էինք եռօրյա ճամփորդության։ Դեպի Սևան։
Առաջին օր
Մենք ժամերով գնում էինք։ Երբ հասանք տեղ սկսեցինք իրերը հանել և դասավորել։ Դասավորելուց հետո մենք ընկեր Սյուզիի հետ մի երգ երգեցինք։ Ճաշ կերանք և ժամը չորսին մտանք ջուրը։ Երբ հետ եկանք պալատկաների մոտ տեսանք, որ եղբայրս քնած է։ Ժամը 21։00-ին խարույկ վառեցինք և մարշմելու կերանք։
Երկրորդ օր
Առավոտը ժամը 8։00-ին արթնացանք և գնացինք կողքի դաշտում մարմնամարզություն արեցին։ Հետո գնացիք նախաճաշ անելու ու մտանք ջուրը, բայց այս անգամ եղբայրս էլ մտավ։ Հանգստի ժամին գիրք էինք կարդում։ Այս գիշեր արձրևի պատճառով խարույկ չվառեցինք և ուսուցիչների մոտ քնեցինք։
Երրորդ օր
Առավոտը էլի մարմնամարզություն արեցինք, նախաճաշեցինք ու նկարեցին վիդեո մերք բերած գրքերի մասին, լուծեցինք Տիար Բլեյանի ուղարկած խնդիրը, երգեցինք ու գնացինք տուն