Խանութում դդումներ էին շարված։
Նրանց մաջ կար մի տգեղ ու կեղտոտ դդում։ Նրա վիզը շատ երկար էր, նրա փորը շատ մեծ էր։ Նրա ընկերները միշտ նրան ծաղրում էին, դդումը մյուսներին ընդանրապես նման չէր։ Ու այդ դդումը երազում էր, որ նրան շուտ առնեն։ Մի օր Սեբաստացիները նրան առնում են, տանում լվանում ու զարդարում։ Նրան պատրաստում են դդմատոնին։ Դդումը դառնում է շատ գեղեցիկ։ Դդմատոնին, երբ սեղանների վրա դրված են լինում զարդարված դդումները ամենագեղեցիկը լինում է մեր դդումը։ Այդ սեղանի վրա լինում են նաև նրա խանութի ընկերները ու նրան տեսնելով շատ են նախանձում։