Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:
- Դուրս բերել անծանոթ բառերը, օնլայն բառարանի միջոցով գտնել բացատրությունը։
Հրճվել֊ուրախանալ, դաղձ֊խոտաբույս, հասկ֊հացահատիկի վերի մաս։
- Բանստեղծության մեջ ի՞նչ է անում ձնծաղիկը, ո՞րտեղ։
Ձնծաղիկը թմբում ծիծաղում է։
- Նկարագրի՛ր, ինչպիսինն է՞ բանստեղծության մեջ եղած դաղձը։
Դաղձը ունի կարմիր գլխիկ և դուրս է գալիս ճամբի միջից։
- Ի՞նչ են անում առունեը։
Առուները իրար ձայն են տալիս։
- Երբևէ տեսե՞լ ես եղինջ, փորձիր նկարագրել։
Ես առաջին անգամ եղինջ տեսել եմ Գյումրիում։ Ամառ էր, ձեռքերս բաց էին, պատահական կպա և ծակեց ինձ։ Ահագին ժամանա ձեռքերս կարմրած էին, քոր էր գալիս ու ուռած էին։ Զգուշացնում եմ, զգույշ եղեք։