Ձմեռային մի ցուրտ առավոտ մի ֆերմերը անցավ իր դաշտով: Գետնին պառկած էր Օձը՝ ցրտից սառած։ Ֆերմերը գիտեր, թե որքան մահացու կարող է լինել Օձը, բայց, նա վերցրեց այն և դրեց այն իր գրկը, որպեսզի տաքացնի օձին և կյանք տա նրան:

Օձը շուտով վերակենդանացավ, և երբ բավական ուժ հավաքելով, կծեց այն մարդուն, ով այդքան բարի էր իր հանդեպ: Խայթոցը մահացու էր, և Ֆերմերը զգաց, որ մահանալու է: Վերջին շունչը քաշելիս նա շուրջը կանգնածներին ասաց.

-Սովորեք իմ սխալներից, երբեք մի օգնեք սրիկաներին:

Խորհուրդ. Կան ոմանք, ովքեր երբեք չեն փոխում իրենց միտքը, անկախ նրանից, թե ինչքան լավ ենք վարվում նրանց հետ: Միշտ զգույշ եղեք և հեռու մնացեք նրանցից, ովքեր միշտ՝ մտածում են միայն իրենց օգուտի համար:

Թարգմանությունը Անգլերենից

You are currently viewing Ֆերմերն ու օձը