Տարբերակ 1.

I. Միջազգային համաձայնությամբ, որպես ուժի միավոր ընդունված է.

  1. նյուտոնը, կրճատ գրվում է — Ն
  2. կիլոգրամը, կրճատ գրվում է — կգ
  3. մետր-վայրկյանը. կրճատ գրվում է — մ/վ

II. Ինչի՞ է հավասար 50կգ զանգված ունեցող մարմնի վրա ազդող ծանրության ուժը.

  1. 490Ն      2. 49Ն        3. 0,49Ն      4. 49Ն        5. 4900Ն

III. Տրակտորի ոադիատորի (հովացման հարմարանք) մեջ լցրեցին 20լ ջուր: Որքանո՞վ մեծացավ տրակտորի կշիռը և զանգվածը.

  1. զանգվածը 20կգ-ով, կշիռը՝ 19,6 Ն-ով
  2. զանգվածը 20կգ-ով, կշիռը՝ 1,96 Ն-ով
  3. զանգվածը 20կգ-ով, կշիռը՜ 196Ն-ով
  4. զանգվածը 200կգ-ով, կշիռը’ 1960Ն-ով

IV. Նկար 18-ում պատկերված է ուժաչափ, որից կախված է բեռ: Ինչքա՞ն է ուժաչափի բաժանման արժեքը.

  1. 2.5Ն       2. 0,2Ն       3.0,1Ն       4. 5Ն          5. 10Ն

V. Ինչքա՞ն է բեռի կշիռը.

  1.         2. 30Ն       3. 3,4Ն      4. 10Ն       5. 5Ն

Տարբերակ 2.

I. Նյուտոնը այն ուժն է, որը.

  1. 1կգ զանգված ունեցող մարմնին 1 վ-ում հաղորդում է 1 մ/վ արագություն
  2. 1վ-ում մարմնի արագությունը փոխվում է 1մ/վ-ում։
  3. 1վ-ում 1կգ զանգվածով մարմնի արագությունը փոխվում է 1մ/վ-ով

II. Ինչի՞ է հավասար 5կգ զանգված ունեցող մարմնի վրա ազդող ծանրության ուժը.

  1. 490Ն        2. 4,9Ն      3. 0.49Ն     4. 49Ն     5. 4900Ն

III. Որքանո՞վ կմեծանա թերմոսի զանգվածը և կշիռը, եթե նրա մեջ 2լ ջուր լցնենեք.

  1. զանգվածը՝ 2կգ-ով, կշիռը՛ 19,6Ն-ով
  2. զանգվածը՝ 20կգ-ով, կշիռը՝ 1,96Ն-ով
  3. զանգվածը՝ 20կգ-ով, կշիռը՝ 196Ն-ով
  4. զանգվածը՝ 200կգ-ով, կշիռը՝ 1960Ն-ով
  5. զանգվածը՝ 0,2կգ-ով, կշիռը՝ 2Ն-ով

IV. Նկար 19 — ում պատկերված է ուժաչափ: Ինչքա՞ն է ուժաչափի սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը.

  1. 2.5Ն       2. 0.2Ն      3. 1Ն        4. 10Ն       5. 5Ն

V. Ի՞նչ ուժով է սեղմված ուժաչափի զսպանակը.

  1. 1Ն   2. 30Ն 3. 3,4Ն 4. 10Ն 5. 5Ն

Տարբերակ 3.

I. 1 նյուտոնը մոտավորապես հավասար է այն ծանրության ուժին, որը ազդում է… զանգված ունեցող մարմնի վրա.

  1. 9,8կգ    2. 0,1կգ 3. 1/9,8կգ 4. 1/8,9կգ 5. 8,9կգ

II. Մարմինը ունի 0,5կգ զանգված: Ինչքա՞ն է այդ մարմնի կշիռը, եթե այն գտնվում է հորիզոնական հենարանի վրա՝ դադարի վիճակում.

  1. 490Ն   2. 4,9Ն  3. 0,49Ն 4. 49Ն  5. 4900Ն

III. Փողոցներ ջրող մեքենայի բաքում ջուր կա: Որքանով կփոքրանա մեքենայի կշիռը և զանգվածը, եթե նա բաքից 200լ ջուր թափվի.

  1. զանգվածը՝ 2կգ-ով, կշիռը՝ 19,6Ն-ով
  2. զանգվածը՝ 20կգ-ով, կշիռը՝ 1,96Ն-ով
  3. զանգվածը՝ 20կգ-ով, կշիռը՝ 196Ն-ով
  4. զանգվածը՝ 200կգ-ով, կշիռը՝ 1960Ն-ով

IV. Նկար 20-ում պատկերված է ուժաչափ, որի օգնությամբ չափում են չորսուի վրա ազդող ուժը: Որոշեք ուժաչափի սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը.

  1. 2.5Ն         2. 0,2Ն      3. 0,1Ն 4. 5Ն 5. 10Ն

V. Որքա՞ն է է չորսուի վրա ազդող ուժը.

  1. 1Ն         2. 30Ն       3. 4Ն         4. 10Ն        5.

Տարբերակ 4.

I. Ի՞նչ միավորներով է չափվում ուժը.

  1. Նյուտոն (Ն) և կիլոնյուտոն (կՆ)
  2. կիլոգրամ (կգ) և գրամ (գ)
  3. մետր-վայրկյան (մ/վ)

II. Որքա՞ն է 500 կգ զանգվածով մարմնի վրա ազդող ծանրության ուժը.

  1. 490Ն       2. 4.9Ն        3. 0,49Ն     4. 49Ն        5. 4900Ն

III. Ինչքանո՞վ կփոխվի մարդու զանգվածը և կշիռը, եթե նա խմի 0,2լ ջուր.

  1. զանգվածը՝ 2կգ, կշիռը՝ 19.6Ն
  2. զանգվածը՝ 20կգ, կշիռը՝ 1,96Ն
  3. զանգվածը՝ 0,2կգ, կշիռը՝ 19,6Ն
  4. զանգվածը՝ 0,2կգ, կշիռը՝ 1,96Ն

IV. Նկար 21-ում պատկերված է ձեռքի ուժաչափ: Ինչքա՞ն է ուժաչափի սանդղակի բաժանման արժեքը.

  1. 2.5Ն        2. 0,2Ն  3. 0,1Ն   4. 5 Ն    5. 10Ն

V. Ձեռքը ի՞նչ ուժով է սեղմում ուժաչափի զսպանակը.

  1. 1Ն   2. 30Ն 3. 3,4 Ն      4. 10Ն 5. 5Ն
You are currently viewing Ուժի միավորները, ուժաչափ