275. Ի՞նչ է չափում նկ. 59-ում պատկերված ուժաչափը։ Ինչպիսի՞ն է դրա ցուցմունքը։
Կշիռ, 1 Ն
276. Ի՞նչ ծանրության ուժ է ազդում նապաստակի, գայլի, արջի, ռնգեղջյուրի, փղի վրա, եթե դրանց զանգվածները համապատասխանաբար հավասար են 6կգ, 40կգ, 400կգ, 2տ, 4տ։
58,8 Ն, 392 Ն, 3920 Ն, 19600 Ն, 32900 Ն
277. Ինչքա՞ն է կշռում 18.75լ ծավալով կերոսինը։
145,04 Ն
278. Ինչքա՞ն է կշռում 25լ ծավալով բենզինը։
173,95 Ն
279. Ուղևորության ընթացքում ավտոմեքենայի բենզինի զանգվածը փոքրացավ 20կգ-ով։ Որքանո՞վ փոքրացավ ավտոմեքենայի ընդհանուր կշիռը։
196 Ն-ով
280. 1կգ զանգվածով բիդոնի մեջ 5լ ծավալով կերոսին լցրին։ Բիդոնը բարձրացնելու համար ի՞նչ ուժ է պետք կիրառել։
49 Ն
281. Որոշեցե՛ք կաղնեփայտե չորսուի կշիռը (նկ. 60)։
88 200 Ն
282. Ի՞նչ ուժով է ձգված այն զսպանակը, որից կախված է 10x8x5 սմ չափերով արույրե չորսուն։
33,32 Ն
283. Առաստաղից կախված ջահն առաստաղի վրա ազդում է 49Ն ուժով։ Որքա՞ն է ջահի զանգվածը։
5կգ
284. ՄՊ-047 մոպեդի (շարժիչավոր հեծանիվ) վրա ազդում է 392Ն ծանրության ուժ։ Որքա՞ն է մոպեդի զանգվածը։
40 կգ
285. Մ-106 մոտոցիկլը կշռում է 980Ն։ Ինչի՞ է հավասար մոտոցիկլի զանգվածը։
100 կգ