Տարբերակ 1
I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.
- գնդիկը գլորվում է սեղանի հորիզոնական մակերևույթի վրայով
- աղյուսը դրված է գետնի վրա
- ավտոբեռնիչը բարձրացնում է բեռը
II. 6Ն կշռով բեռը բարձրացվում է 2մ: Հաշվեք այդ դեպքում կատարված աշխատանքը.
- 3Ջ 2. 8Ջ 3. 12Ջ 4. 4Ջ
III. Ի՞նչ կշռով բեռ կարելի է 5մ բարձրացնել՝ կատարելով 20Ջ աշխատանք.
- 4Ն 2. 100Ն 3. 20Ն 4. 12Ն
IV. Քարշակային կատերը քաշում է լաստանավը 5000Ն ուժով: Ի՞նչ աշխատանք կկատարի մոտորանավը 200 մ ճանապարհի վրա.
- 25կՋ 2. 10000կՋ 3. 5 200կՋ 4. 1 ՕՕՕկՋ 5. 250կՋ
V. 5մ խորությամբ ջրհորից հանեցին 10 կգ զանգվածով դույլը՛ ջրով լցված: Հաշվեք կատարված ախատանքը.
- 50Ջ 2. 500Ջ 3. 5 000Ջ 4. 2Ջ 5. 0 5Ջ
VI. Մոտոցիկլավարի շարժման ժամանակ նրա վրա ազդում է 60 Ն դիմադրության ուժ: Ինչքա՞ն աշխատանք է կատարում այդ ուժը, երբ մոտոցիկլավարը տեղափոխվում է 50 մ.
- 3000Ջ 2. 1,2Ջ 3. 100Ջ 4. 110Ջ 5. 300Ջ
VII. էքսկավատորը 0,5մ3 ծավալով և 1500կգ/մ3 խտությամբ բնահողը բարձրացրեց 4մ: Հաշվեք էքսկավատորի կատարած աշխատանքը.
- 3000Ջ 2. 7500Ջ 3. 30000Ջ 4. 6000Ջ 5. 750Ջ
Տարբերակ 2
I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.
- ձեռքից բաց թողնված մարմինը ընկնում է գետին
- կշռաքարը դրված է սեղանին
- ապակու հարթ հորիզոնական մակերևույթով գլորվում է գնդիկը
II. 8Ն ուժը ի՞նչ ճանապարհի վրա կկատարի 32 Ջ աշխատանք.
- 40մ 2. 256մ 3. 4մ 4. 28մ
III. Բեռը 3մ բարձրացնելիս կատարվեց 12Ջ աշխատանք: Հաշվեք այդ բեռի կշիռը.
- 36Ն 2. 15Ն 3. 4Ն 4. 9Ն
IV. Տրակտորը, քաշելով կցանքը, զարգացնում է 2500Ն քարշի ուժ: Ի՞նչ աշխատանք կկատարի տրակտորը 400մ ճանապարի վրա.
- 25Ջ 2. 10կՋ 3. 625կՋ 4. 1000կՋ 5. 158կՋ
V. Արկղը հատակի վրայով հավասարաչափ տեղափոխեցին 5 մ: Շփման ուժը 100Ն էր: Հաշվեք արկղի տեղափոխման ժամանակ կատարված աշխատանքը.
- 200Ջ 2. 500Ջ 3. 5000Ջ 4. 20Ջ 5. 25Ջ
VI. Մարդու սիրտը մեկ հարվածի ընթացքում կատարում է այնպիսի աշխատանք, որը կբավարարեր 200գ զանգվածով բեռը 1մ բարձրության վրա բարձրացնելու համար: Հաշվեք այդ աշխատանքը
- 0,5Ջ 2. 200Ջ 3. 2Ջ 4. 30Ջ 5. 12Ջ
VII. Աղյուսե պատը շարելու համար վերամբարձ կռունկը 0,1մ3 ծավալով աղյուսը բարձրացրեց 5մ: Հաշվեք վերամբարձ կռունկի կատարած աշխատանքը: Աղյուսի խտությունը՝ 1600 կգ/մ3 է.
- 8000Ջ 2. 80Ջ 3. 120Ջ 4. 160Ջ 5. 600Ջ
Տարբերակ 3
I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.
- թելից կախված է բեռը
- սառույցի փոքրիկ կտորը շարժվում է սառույցի հարթ հորիզոնական մակերևույթով
- տրակտորը քաշում է կցանքը
II. Մեխանիկական աշխատանքը………… համեմատական է ուժին և……….. համեմատական ճանապարհի երկարությանը.
- ուղիղ…. հակադարձ …
- ուղիղ …. ուղիղ …
- հակադարձ …. հակադարձ …
- հակադարձ … ուղիղ …
III. Ի՞նչ միավորներով է չափվում աշխատանքը.
- Ջ, կՋ 2. Ն, կՆ 3. Պա, կՊա
IV. Բեռնատարը 500Ն ուժով քաշում է կցանքը: Hաշվեք այն աշխատանքը, որ կատարում է բեռնատարը կցանքը 2կմ տեղափոխելիս.
- 25կՋ 2. 10կՋ 3. 625կՋ 4. 1000կՋ 5. 158կՋ
V. Ի՞նչ աշխատանք պետք է կատարել 2 մ խորությամբ փոսից 250 կգ զանգվածով բնահող հանելու համար.
- 1 200Ջ 2. 500Ջ 3. 5 000Ջ 4. 125Ջ 5. 1250Ջ
VI. Մեկ օրվա ընթացքում մարդու սիրտը կատարում է մոտավորապես 100 000 հարված: Մեկ հարվածի ընթացքում կատարվում է այնքան աշխատանք, ինչքան կկատարվեր, եթե 1 կգ զանգվածով բեռը բարձրացվեր 20սմ: Հաշվեք մարդու սրտի կատարած աշխատանքը մեկ օրվա ընթացքում.
- 3000կՋ 2. 200կՋ 3. 2կՋ 4. 30կՋ 5. 12կՋ
VII. 4 մ խորությամբ ջրհորից պոմպի միջոցով դուրս է հանված 0,75տ ջուր: Հաշվեք պոմպի կատարած աշխատանքը.
- 500Ջ 2. 7500Ջ 3. 30000Ջ 4. 300Ջ 5. 750Ջ
Տարբերակ 4
I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.
- մարդը բեռն ուսերին դրած կանգնած է
- մարդը աստիճաններով բարձրանում է վեր
- մարզիկը ցատկատախտակից ցատկում է ջրի մեջ
II. Հաշվեք 5մ ճանապարհի վրա 20Ն ուժի կատարած աշխատանքը.
- 100Ջ 2. 4Ջ 3. 25Ջ 4. 15Ջ
III. Ի՞նչ բարձրության վրա պետք է բարձրացնել 2Ն կշիռ ունեցող բեռը, որպեսզի կատարվի 10 Ջ աշխատանք.
- 20մ 2. 12մ 3. 5մ 4. 8մ
IV. Բանվորը, կիրառելով 125 Ն ուժ, վագոնիկը տեղափոխեց 80 մ: Հաշվեք բանվորի կատարած աշխատանքը.
- 25կՋ 2. 10կՋ 3. 6, 25կՋ 4. 10000կՋ 5. 1,58կՋ
V. Ի՞նչ աշխատանք է կատարում չմշկորդը 1000 մ երկարությամբ վազքուղին անցնելիս, եթե այդ ընթացքում նա հաղթահարում է 5 Ն շփման ուժ.
- 200Ջ 2. 500Ջ 3. 5000Ջ 4. 20Ջ 5. 50Ջ
VI. 60 կգ զանգվածով մարդը աստիճաններով բարձրացավ 5մ: Ի՞նչ աշխատանք կատարեց մարդը.
- 3000Ջ 2. 200Ջ 3. 120Ջ 4. 300Ջ 5. 12Ջ
VII. 0, 25մ3 ծավալով բետոնե սալը բարձրացրին 6մ: Բետոնի խտությունը 2 000 կգ/մ3 է: Որքա՞ն աշխատանք կատարվեց.
- 800Ջ 2. 3000Ջ 3. 30000Ջ 4. 600Ջ 5. 48000Ջ