Աննան ու Մաշան մի օր վիճեցին իրար մեջ, բայց նրանց ընդհանուր ընկերները փորձեցին նրանց բարիշացնել: Նրանք փորձեցին ամեն ինչ, սրճարանում ընկերներով հանդիպում, չստացվեց, միասին տարբեր տեղեր գնալ, բայց Աննան ու Մաշան իրարից հեռու էին մնում: Նրանց ընկերները արդեն հանձնվում էին, բայց Արթուրը չէր հանձնվում, և նպատակ ուներ նրանց բարիշացնել: Այդպես անցավ մի քանի շաբաթ, Արթուրի հույսը արդեն կորում էր, և մեկ ակնթարթ անց նրա գլխում հայտնվեց մի հիասքանչ միտք, բայց այդ մտքի համար նրան պետք էր ևս մի քանի ընկեր:
Աննային եկել էր հրավեր անտառային կենդանիներին նայելու, այն անվճար էր, բայց ուրիշ մարդկանց հետ էր: Նույն հրավերից եկել էր Մաշային: Հրավերում գրած էր, որ նրանց մեքենայով կվերցնեն և կտանեն անտառ: Երկուսն էլ շատ ուրախացան: Հաջորդ օրը մեքենաները արդեն վերցրել էին նրանց: Նրանք գտնվում էին տարբեր մեքենաներում: Մեքենաների վարորդները Արթուրի ընկերներն էին, ում Մաշան և Աննան չէին ճանաչում: Նրանց տարան անտառի խորքերը:Երբ նրանք հանդիպեցին, վարորդներընրանց թողեցին և գնացին: Աննան ու Մաշան մի քանի ժամ ուղղակի նստած էին ծառերի տակ, բայց երբ սկսեց մթնել նրանցից մեկը հիշեց, որ նրանք ոչ ուտելիք ոչ էլ ջուր ունեն, և ասաց դրա մասին մյուսին: Նրանք մեծ դժվարությամբ և ատելությամբ բարիշեցին, քանի որ նրա ք երկուսն էլ հասկանում էին, որ եթե միասին չլինեն չեն կարողանա անտառից դուրս գալ: Նրանք հանգիստ միասին խոսեցին, և որոշեցին, թե ինչպես են անտառից դուրս գալու:
Արթուրը մոտավոր հասկանում էր, թե աղջիկները ինչ էին անելու, և թե ինչպես են դուրս գալու, այդ պատճառով նա իր ընկեների հետ սպասում էր աղջիկներին անտառի ծայրերից մեկի մոտ:
Մի քանի ժամ անց աղջիկները դուրս եկան: Նրանք շատ հոգնած էին, բայց նրանք միմյանց խոստացան, որ էլ երբեք չեն վիճելու: