Միջատները կազմում են կենդանիների թագավորության ամենամեծ դասը: Նրանց տեսակների թիվն առնվազն 1,5 միլիոն է: Դա ավելին է, քան կենդանիների մյուս բոլոր տեսակների քանակությունը միասին վերցրած: Հսկայական է նաև միջատների յուրաքանչյուր տեսակին պատկանող առանձնյակների թիվը: Միջատները տարածված են ամենուրեք: Նրանց կարելի է հանդիպել դաշտերում, անտառներում, այգիներում, հողում, ջրում, օդում, կենդանի օրգանիզմներում:

Միջատների հատվածավոր մարմինը կազմված է իրարից որոշակիորեն առանձնացված երեք բաժիններից՝ գլխից, կրծքից և փորիկից: Բոլոր միջատներն ունեն 1 զույգ բեղեր, կրծքի վրա կրում են 3 զույգ ոտքեր, նրանց մեծ մասն ունի նաև թևեր: Բոլոր միջատների շնչառության օրգանները տրախեաներն են:

Միջատների կառուցվածքային յուրահատկություններից է արտաքին կմախքի՝ զրահի առկայությունը: Այն գլխավորապես կազմված է խիտինից, որի արտաքին շերտը ներծծված է հատուկ սպիտակուցային նյութով, որը նրան ամրություն և կոշտություն է հաղորդում: Միջատների խիտինային զրահը արտաքինից պատված է մոմաշերտով, որի շնորհիվ նրանց մարմինը պաշտպանված է ջրի ավելորդ գոլորշիացումից:

Միջատների գլուխը իրենից հիշեցնում է դատարկ գանգատուփի նախատիպ, որտեղ տեղակայված է նրանց գլխուղեղը:

Միջատների գլխի վրա տեղակայված են՝ 1 զույգ բեղեր

Բեղերը հանդիսանում են զգայության կարևորագույն օրգաններ, դրանք հիմնականում ծառայում են որպես հոտառության և շոշափելիքի զգայարաններ: Որոշ միջատների բեղիկներ կարող են ընկալել նաև լրացուցիչ գրգիռներ՝ միկրոալիքային տատանումներ, օդի խոնավություն, լիցքեր և այլն: Դրանց վրա գտնվում են զգայական մազիկներ և փոսիկներ:

Տարբեր տիպի միջատների կենսակերպի և սննդառության առանձնահատկություններով պայմանավորված՝ բերանային ապարատը ձևափոխվել է: Տարբերակում ենք.

1.Կրծող տիպի բերանային ապարատ — ունեն խավարասերները, բզեզները:

2.Ծծող տիպի բերանային ապարատ — ունեն հիմնականում թիթեռները:

3.Կրծող — ծծող տիպի բերանային ապարատ — ունեն մեղուները:

4.Լիզող տիպի բերանային ապարատ — ունեն ճանճերը:

Բոլոր միջատների կուրծքը իր վրա կրում է 3 զույգ քայլելու ոտքեր, որի համար նրանց նաև վեցոտանիներ են անվանում: Միջատների ոտքերը ծառայում են վազելու, ցատկելու, փորելու կամ լողալու համար:

Հասուն միջատների փորիկը վերջույթներ չունի: Փորիկի կողքերին կարելի է դիտարկել զույգ շնչանցքները, որոնք գնում են դեպի տրախեաներ: Փորիկում են գտնվում սեռական օրգանները:

Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝ 1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. առջևի աղիք, 6. միջին աղիք, 7. հետին աղիք, 8. հետանցք:

օդափոխանակության հերթականությունը հետևյալն է՝ 1. օդի մուտք շնչանցքեր, 2. օդի անցում դեպի տրախեաներ, 3. օդի անցում ճյուղավորված շնչառական ցանց, 4. օդի անցում աստղաձև բջիջներ, 5. գազափոխանակություն:

Միջատների նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, նյարդային ենթակլանային հանգույցից և փորային շղթայից:

You are currently viewing Միջատներ