Սովորաբար առանձնացվում են վեց աշխարհամասեր՝

Ավստրալիա և Օվկիանիա

Ասիա

Ամերիկա

Անտարկտիկա

Աֆրիկա

Եվրոպա

Ավստրալիա և Օվկիանիա

Հոլանդացի ծովագնաց Վիլեմ Յանսոնը առաջին եվրոպացին էր, ով Ավստրալիայի ափ հասավ 1606 թվականին։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանում հոլանդացի Աբել Թասմանը ուսումնասիրել է Ավստրալիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան ափերը։ XVIII դարում անգլիացի Ջեյմս Կուկը նորից հայտնաբերեց Ավստրալիան Նոր Զելանդիայի կղզիների մասին և դրանք հայտարարեց Անգլիայի գաղութներ։ Հետաքրքիր փաստ այն է, որ մի քանի տասնամյակ Անգլիայից Ավստրալիա էին ուղարկվում տարբեր հանցագործությունների համար դատապարտվածներ, ովքեր նոր տարածքներ էին մշակում՝ զբաղվելով հանքարդյունաբերությամբ և անասնապահությամբ։ 1840 թվականին ոչխարաբույծ Էդվարդ Էյրը մտադիր էր ուսումնասիրել Հարավային Ավստրալիայի Ֆլինդրես լեռնաշղթայի և Արևմտյան ափի Փերթ (Ավստրալիա)յի շրջան) միջև ընկած տարածքը։ Էյրը չկարողացավ խորանալ մայրցամաքի մեջ, այլ ուսումնասիրեց միայն հարավային ափը։ Սակայն, նույնիսկ նման հայտնագործությունից հետո մայրցամաքի ամենամեծ լիճը կոչվեց նրա անունով։ Չորս ամիս տևած ճանապարհորդության ընթացքում Էյրն անցավ ավելի քան 2000 կմ։ Կենտրոնական անապատներն ուսումնասիրել են բրիտանացի Ռոբերտ Բերկը և Ջոն Ստյուարտը։ 19-րդ դարի վերջում Ավստրալիայի ներքին շրջանների ուսումնասիրությունները հիմնականում ավարտված էին։

Ասիա

Հիմնականում տեղակայված է Արևելյան կիսագնդում (բացառությամբ Չուկոտկայի թերակզու) և հասարակածից հյուսիս։ Եվրոպայի հետ սահմանը սովորաբար անցկացնում են Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Մուղոջարներով, Էմբա գետով, ապա Կասպից ծովով, Արաքս գետով, Սև և Մարմարա ծովերով, Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Աֆրիկայի հետ Ասիան միացված է Սուեզի պարանոցով, Հյուսիսային Ամերիկայից առանձնացվում է Բերինգի նեղուցով։

Ասիայի աշխարհաքաղաքական սահմանը փոքր-ինչ տարբերվում է բնականից։ Այն անցկացնում են Արխանգելսկի մարզի, Կոմիի հանրապետության արևելյան սահմաններով, Սվերդլովսկի և Չելյաբինսկի մարզերի արևելյան սահմաններով, Ղազախստանով, իսկ այնուհետև հյուսիսային Կովկասի նախալեռներով մինչև Ազովի ծովը։

Ամերիկա

Ամերիկան Ասիայից տեղափոխված մարդկանցովսկզբնապես բնակեցվել է 42-ից 14 հազար տարիներ առաջ։ Ամերիկյան բնիկ ժողովուրդների թվաքանակում էսկիմոսների / ինուիտների գաղթի վերջին ալիքը մ.թ.ա. մի քանի հազարամյակներ առաջ էր (ավանդույթի համաձայն, բացառությամբ էսկիմոսների և ալեութների, նրանք կրում էին եվրոպացիների կողմից տրված ամերիկյան հնդկացիներ սխալ անունը)։ Ամերիկայում առաջին եվրոպացի հայտնվողները հայտնի նավաստիներն էին՝ վիկինգները, Լեյֆ Էրիկսոնի գլխավորությամբ։ Այնուամենայնիվ, Ամերիկայի հայտնագործումուը ավանդաբար տրվում է Մեծ աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանին` 1492 թվականին, երբ Քրիստոփոր Կոլումբոսի արշավախումբը հասավ Վեստ Ինդիայի կղզիներ։ Ամերիկայի եվրոպական գաղութացումը հանգեցրեց մի շարք մինչկոլումբոսյան քաղաքակրթությունների ոչնչացմանը, Ամերիկայի հնդկացիների ժողովրդագրական աղետին, Հին աշխարհից աֆրիկյան ստրուկների զանգվածային ներմուծման։ Ամերիկայի տարբեր տարածքներ հայտնագործությունների և նվաճումների արդյունքում բաժանվեցին եվրոպական տերությունների` Իսպանիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Ռուսաստանի միջև։ Ամերիկյան երկրների ճնշող մեծամասնությունը այժմ ինքնիշխան պետություններ են։ Ապագաղութացման հիմնական փուլերը էին՝ ԱՄՆ-ի Անկախության պատերազմը՝ 1776-1783 թվականներին, Հայիթիի հեղափոխությունը՝ 1791-1803 թվականներին, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության համար 1810-1826 թվականների պատերազմը՝ Սիմոն Բոլիվարի ղեկավարությամբ և Կուբայի անկախության համար 1895-1898 թվականների մղվող պատերազմը։

Անտարկտիկա

Էրնեստ Շեքլթոնի գլխավորած Nimrod արշավանքի ընթացքում 1907 թվականին Էջվորտ Դեվիդի գլխավորած խմբերը առաջինը բարձրացան Էրեբուս լեռը և հասան Հարավային մագնիսական բևեռին։ Մագնիսական բևեռ գնացող արշավախմբի այդ վտանգավոր ճանապարհորդության վերադարձը կազմակերպող առաջնորդ Դուգլաս Մոուսոնը շարունակեց մի քանի հետազոտությունների ուղղորդումը մինչև 1931 թվականին թոշակի անցնելը։ Այդուհանդերձ Շեքլթոնը ինքը և հետազոտության ևս երեք անդամ առաջատար էին մնում 1908 թվականի դեկտեմբերից մինչև 1909 թվականի փետրվարը։ Մարդկության պատմության մեջ նրանք առաջին անգամ կարողացան անցնել Ռոս սառցե ժայռի հակառակ կողմը, հետազոտել Տրանսանտարկտիկ լեռնաշղթան (the Beardmore Glacier), և ոտք դնել Հարավային բևեռի սարահարթը։ Fram նավի նորվեգացի հետազոտող Ռոնալդ Ամանդսմենի ղեկավարած արշավանքը 1911 թվականի դեկտեմբերի 14-ին առաջին անգամ հասավ աշխարհագրական Հարավային բևեռ՝ գնալով Վելսի խորշից մինչև Axel Heiberg Glacier տանող ուղին։ Նշանակված Scott արշավախումբը բևեռում էր մեկ ամիս հետո։1930-ականներին և 1940-ականներին Ռիչարդ Ի. Բիրդը մի քանի ուղեվորություններ է իրականացրել ինքնաթիռով։ Նա պատասխանատու էր մայրցամաքի տարածքում բազմածավալ երկրաբանական և կենսաբանական հետազոտությունների իրականացման համար պահանջվող գործիքավորման և տեղադրամիջոցների ապահովման համար։ Այնուամենայնիվ, 1956 թվականի հոկտեմբերի 31-ից դարձյալ յուրաքանչյուրը կարող էր ոտք դնել Հյուսիսային բևեռ։ Այդ օրը Միացյալ նահանգների նավատորմի՝ ադմիրալ Ջորջ Ջ. Դուֆեկի ղեկավարած խումբը, բարեհաջող վայրէջք կատարեց այնտեղ։Նոր Զելանդացի Դեվիդ Հենրի Լյուիսը առաջինն էր, ով միայնակ ուղևորվեց Անտարկտիկա Ice Bird 10 մետրանոց պողպտե երկառագաստավոր միակայմ նավով։

Աֆրիկա

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է։ Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը։ Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում)։ Նրա ծայրակետերն են. հյուսիսում՝ Էլ Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում՝ Ասեղի (հվ. լ. 34°52’), արևմուտքում՝ Ալմադի (արմ. երկ. 17°32’), արևելքում՝ Ռաս Հաֆուն (Հաֆուն; արլ. երկ. 51°23’) հրվանդանները։

Եվրոպա

Պլեյստոցենի 2,5 մլն տարիները բազմաթիվ փուլեր են ունեցել, որոնցից է Սառցադաշտային ժամանակաշրջանը կամ աշխարհամասի սառցե վահանների զգալի առաջ շարժվելը, որը տեղի է ունեցել մոտ 40 000-100 000 տարի միջակայքերով։ Երկար սառցադաշտային ժամանակաշրջաններն ընդհատվել են ավելի մեղմ և ավելի կարճ միջսառցադաշտային ժամանակաշրջաններով, որոնք տևել են 10 000-15 000 տարի։ Վերջին սառցադաշտային ժամանակաշրջանի վերջին փուլն ավարտվել է մոտ 10 000 տարի առաջ[45]։ Երկիրն այժմ գտնվում է Հոլոցեն կոչվող միջսառցադաշտային ժամանակաշրջանում[46]։«Homo erectus georgicus»-ը, որն ապրել է գրեթե 1,8 մլն տարի առաջ Վրաստանում, Եվրոպայում գտած ամենահին հոմինինն է[47]։ Հոմինինների այլ մնացորդներ, որոնց տարիքը մոտ 1 մլն տարի է, գտել են Իսպանիայի Ատապուերկա հնագիտական վայրում[48]։ Նեանդերթալյան մարդը (անունն ստացել է Գերմանիայի Նեանդերթալ հովտից) Եվրոպայում հայտնվել է 150 000 տարի առաջ (115 000 տարի առաջ հայտնվել է ներկայիս Լեհաստանի տարածքում[49]), իսկ անհետացել՝ 28 000 տարի առաջ՝ վերջին ապաստարանը լինելով ներկայիս Պորտուգալիան։ Նեանդերթալյան մարդկանց փոխարինելու են եկել բանական մարդիկ, որոնք Եվրոպայում են հայտնվել 43 000-40 000 տարի առաջ[50]։ Եվրոպայի ամենահին բնակավայրերն են (48 000 տարի առաջ) Ռիպարո Մոչին (Իտալիա), Գեյսենքլյոսթերլեն (Գերմանիա) և Իստյուրիստսը (Ֆրանսիա)[51][52]։

You are currently viewing Աշխարհամասեր