Սահյան
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ՝
1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Ամպրոպից հետո հեղինակը իրեն շատ լավ էր զգում, և ամեն մի լավ բան էր պատկերացնում ամպրոպից հետո:
2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…։
Խոտերը ավելի կանաչ, ճերմակ շուշանը, կակաչն ավելի կարմիր, մեղրածաղիկն ավելի դեղին, սարերն ավելի բարձր, տափաստաններն ավելի արձակ, ծառերն ավելի խոնարհ:
3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Ամպրոպից հետո, … ավելի …: Այս արտահայտություններն են կրկնվում, և նրանք ստեղծագործությանը տալիս են ռիթմ և գեղեցկություն:
4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Իմ կարծիքով ամբողջ իմաստը ցույց են տալիս այս տողերը, նրանք ցույց են տալիս թե ինչքան լավն է հեղինակը կյանքը ամպրոպից հետո:
5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Որ երբ բոլոր խնդիրները (ամպրոպ) լուծվում են արդեն, կյանքը շատ ցանկալի է դառնում:
6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :
Հավք֊թռչուն, խոնարհ-հեզ, տափաստան-անապատ: