Տարբերակ 1

I. Ինչի՞ց է կախված մարմնի վրա ազդող ուժի արդյունքը.

  1. ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը
  2. մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը
  3. ուժի մոդուլից և կախված չէ այն մակերևույթի մակերեսից, որի վրա կիրառված է

II. Ճնշում անվանում են այն մեծությունը, որը հավասար է.

  1. հենարանի միավոր մակերեսի վրա ազդող ուժին
  2. մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին
  3. մակերևույթի վրա ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին

III. Կոմբայների, սերմնացանների և այլ գյուղատնտեսական մեքանաների անիվները պատրաստում են լայն անվագոտիներով, որպեսզի ճնշումը …. քանի որ որքան …. հենման մակերեսը, այնքան … ճնշումը.

  1. փոքրացնեն …. փոքր է…. փոքր է
  2. փոքրացնեն….. մեծ է…… փոքր է
  3. մեծացնեն …. փոքր է.. մեծ է
  4. մեծացնեն …. մեծ է…. մեծ է
  5. փոքրացնեն….. մեծ է… մեծ է

IV. Ո՞ր դեպքում չորսուն կառաջացնի մեծ ճնշում (նկ. 28).

  1. առաջինում
  2. երկրորդում
  3. երրորդում

V. 54 կՆ կշռով թրթուրավոր տրակտորը միջին հաշվով առաջացնում է 40000Պա ճնշում: Որոշեք թրթուրների հենման մակերեսը.

1. 1,92մ2 2. 1,35մ2 3. 0,048մ2 4. 0,135մ2 5. 12,5մ2

Տարբերակ 2

I. 60000Ն կշռով թրթուրավոր տրակտորը ունի երկու թրթուրների 1,5մ2 ընդհանուր հենման մակերես: Որոշեք տրակտորի ճնշումը գետնի վրա.

  1. 4 000Պա
  2. 12 000Պա
  3. 120 000Պա
  4. 40 000ա

II. Շշի մեջ, որը փակված է ծորակ ունեցող խցանով, գազ մղեցին և ծորակը փակեցին: Նո՞ւյն ճնշմանը կենթարկվեն շշի հատակը և պատերի տարբեր մասերը.

  1. գազի ճնշումը շշի ցանկացած տեղում նույնն է
  2. գազի ամենամեծ ճնշումը խցանի վրա է
  3. գազի ամենամեծ ճնշումը շշի հատակի վրա է

III. Կտրող գործիքները սրում են այն բանի համար, որպեսզի …. ճնշումը, քանի որ ինչքան …. հենման մակերեսը, այնքան …. ճնշումը.

  1. փոքրացնեն …. փոքր է …. փոքր է
  2. փոքրացնեն …. մեծ է. փոքր է
  3. մեծացնեն… փոքր է… մեծ է
  4. մեծացնեն… մեծ է…. մեծ է
  5. մեծացնեն… մեծ է…. մեծ է

IV. Մարմինը ո՞ր դիրքում է առաջացնում ավելի մեծ ճնշում (նկ. 29).

  1. առաջինում
  2. երկրորդում
  3. երրորդում

V. Գրանիտե սալիկը դրված է գետնին իր այն նիստով, որի երկարությունը 1,2մ է, իսկ լայնությունը’ 0,8 մ: Որոշեք սալիկի ճնշումը գետնի վրա, եթե նրա զանգվածը 480 կգ է.

  1. ~4600Պա 2. ~460 Պա 3. ~500Պա 4. ~5000Պա 5.~0,5Պա

Տարբերակ 3

I. Ի՞նչ միավորներով են չափում ճնշումը.

  1. 1 կգ/մ3, 1 գ/սմ3
  2. 1Պա, 1հՊա, 1կՊա
  3. 1մ/վ, 1սմ/վ
  4. 1Ն, 1կՆ

II. Բանաձևերում ճնշումը նշանակում են …. տառով, ուժը՜ …. ով, մակերեսը’….. ով.

  1. Տ …. F…. p
  2. F …. Տ …. p     
  3. p…. F…. Տ

III. Շենքի պատերը կառուցում են լայն հիմքի վրա, որպեսզի …. ճնշումը, քանի որ ինչքան …. մակերեսը, այնքան …. ճնշումը.

  1. փոքրացնեն …. փոքր է…. փոքր է
  2. փոքրացնեն …. մեծ է…. փոքր է
  3. մեծացնեն …. փոքր է…. մեծ է
  4. մեծացնեն.. մեծ է…. մեծ է
  5. փոքրացնեն …. մեծ է…. մեծ է

IV. Ո՞ր դիրքում չորսուն կգործադրի ամենափոքր ճնշումը (տե՛ս. 28 ).

  1. առաջինում
  2. երկրորդում               
  3. երրորդում

V. Հաշվեք մարզանավի 60մ2 մակերեսով առագաստի վրա ազդող ուժը, եթե օդի ճնշումը 80Պա է.

  1. 19 200Ն 2. 13 500Ն 3. 480Ն       4. 4800Ն     5. 135Ն

Տարբերակ 4

I. 14000Ն կշիռ ունեցող հաստոցը ունի 2մ2 հենման մակերես: Հաշվեք հաստոցի ճնշումը հիմքի վրա.

1 .7000 Պա 2. 28 000Պա 3. 700Պա                       4. 280 Պա

II. Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է.

  1. 1Ն ուժը 1մ2 վրա
  2. 1 կգ զանգվածը 1մ2 վրա
  3. 1 կգ զանգվածը 1սմ2 վրա
  4. 1Ն ուժը 1 սմ2 վրա

III. Եթե մարդու ոտքերի տակ ջրամբարի սառույցը կոտրվում է, ապա մոտենալ չի կարելի: Նրան փրկելու համար պետք է նետել տախտակ կամ երկար ձող: Հենվելով դրանց վրա՝ նա կարող է դուրս գալ ջրից և անցնել սառույցի վրայով: Տախտակին կամ ձողին հենվելը թույլ է տալիս … ճնշումը, քանի որ այդ դեպքում հենման մակերեսը իսկ ճնշումը …

  1. փոքրացնել…. փոքր է…. փոքր է
  2. փոքրացնել… մեծ է…. մեծ է
  3. մեծացնել…. փոքր է…. մեծ է
  4. մեծացնել…. մեծ է…. մեծ է
  5. փոքրացնել…. մեծ է.. փոքր է

IV. Ո՞ր դիրքում է մարմինը առաջացնում նվազագույն ճնշում (նկ.29).

  1. առաջինում
  2. երկրորդում
  3. երրորդում

V. 0,96 կՆ կշիռ ունեցող արկղը ունի 0,2 մ2 հենման մակերես: Հաշվեք արկղի ճնշումը հիմքի վրա.

1.19 200ՊԱ 2. 13 500Պա 3. 4 80Պա 4. 4800Պա 5. 135 Պա

You are currently viewing Ճնշում, ճնշման միավորները, ճնշումը բնության մեջ և տեխնիկայում