Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,

Չգիտեմ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,

Հայաստան ասելիս թևերս բացվում են,

Չգիտեմ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…

Կմնամ, կլինեմ այսպես:

Այս բանաստեղծության մեջ երևում է հեղինակի հայրենասիրությունը, Հայաստան ասելիս հեղինակը իրեն շատ լավ, ազատ, հանգիստը է զգում:

You are currently viewing Հայաստան ասելիս